ԶՈՀՎԵԼՈՒՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ԷՐ ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀԱՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

Արխիվ 16-20

Հուլիսի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահար հրազենից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող Աշոտ Գեւորգի Միքայելյանը: Աշոտը  ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքումԱշոտն ու կինը` Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային: Ի՞նչ նպատակներ ու երազանքներ անկատար թողեց հերոսը, ե՞րբ է իմացել, որ հայր է դառնալու: «Իրավունքը» նախ փորձեց այս ամենի մասին զրուցել Աշոտի տատիկի` տիկին Սեդայի հետ: Բայց տատիկը չէր ուզում թոռան մասին խոսել անցյալով. «Չեմ կարող խոսել իմ լույսի, քայլող ժպիտի մասին անցյալով: Մենակ կասեմ, որ շնորհակալ եմ, որ գնահատում եք, գրում եք, բալես»:

Աշոտի մարդ տեսակի, նրա երազանքների մասին մեզ հետ զրույցում  պատմեց հերոսի եղբոր կինը` Վարսիկ Քոչարյանը.

- Աշոտի մասին անցյալով խոսելը չափազանց դժվար էԱշոտը շատ ուրախ, կյանքը սիրող մարդ էր, ընկերասեր, հարեւանասեր էր վերին աստիճանի, հայրենիքն ու ընտանիքը նրա համար առաջնային էին այս կյանքում: Հումորի մեծ զգացումով օժտված մարդ էր Աշոտը, չէր սիրում, որ կողքին տխուր մարդիկ էին լինում, ամեն ինչ անում էր, որ շուրջբոլորը գտնվողները ժպտան: Ցանկացած հարցի հումորով, ժպիտով էր պատասխանում:

Հերոսի եղբոր կինը հիշեց, թե երբ են խոսել վերջին անգամ Աշոտի հետ.

- Վերջին անգամ Աշոտը խոսել է կնոջ եւ եղբոր հետ: Չորս օրից իջնելու էր պոստերից, պլանավորում էինք, որ օգոստոսի քսանվեցին մեծ ծնունդ ենք անելու Աշոտի համար: Կինն արդեն տորթ էր ընտրել, որ Աշոտի ծննդյան օրը իր ձեռքով պատրաստեր...

Չնայած լարված իրավիճակին` Աշոտը երբեք խուճապի մեջ չէր հայտնվում: Ինքն էր առաջնագծում, բայց միշտ մեզ էր հանգստացնում: Տեսնում էինք, լսում էինք, որ առաջնագծում լարված էր, բայց Աշոտը միշտ նույն պատասխանն էր տալիս. «Սաղ լավ ա լինելու, Ձեր ցավը տանեմ, ես առաջնագծում եմ, եղբայրս՝ թիկունքում, իրար հետ մենք ուժեղ ենք:

- Ե՞րբ էր տեղեկացել, որ հայր է դառնալու:

- Առաջնագծում` զոհվելուց մեկ շաբաթ առաջ էր իմացել, որ հայր է դառնալու: Ուրախությանը չափ ու սահման չկար: Անհամբեր սպասում էր տուն վերադարձին: Շատ երազանքներ, նպատակներ ուներ, որ պետք է տուն կառուցի, շատ երեխաներ ունենա, բայց երազանքները այդպես էլ երազանքներ մնացին, ցավոք

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում