«ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԶՈՀ». ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻ

Արխիվ 16-20

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, մասնավորապես` դպրոցներում գրականություն առարկայի ծրագրային փոփոխության մասին զրուցեցինք գրող, դրամատուրգ, թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Անուշ Ասլիբեկյան-Արծրունու հետ:

 

- Անուշ, նախ որպես երեք երեխաների մայր, ի՞նչ եք կարծում, գրականության նոր չափորոշիչներն ի՞նչ կարող են տալ աշակերտին:

- Իմ երեք երեխաներից երկուսը դպրոցական են, հետեւաբար՝ ես չեմ կարող անտարբեր լինել այս եւ այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կապված են դպրոցական կրթական ծրագրերի հետ: Կլինի «Գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Ռազմագիտություն», «Սեռական կրթություն», թե այլ առարկաներ, որոնք այսօր հայտնվել են փորձարարության դաշտում: Էական է, թե ո՞ւմ են վստահված կարեւորագույն ոլորտների բարեփոխումները եւ, իհարկե, նաեւ քննարկումների վերջնարդյունքները: Իսկ ի՞նչ ենք արձանագրում այս պահին: Սեռական կրթության ոլորտում անկախ փորձագետներից, պրոֆեսիոնալներից կազմված քաղաքացիական նախաձեռնության թիմը օրուգիշեր, սրտացավորեն աշխատում է երեխայի հոգեբանությունը խեղող, վաղաժամ սեռականացնող դրույթների` վերարտադրողականություն, հայրենիք, ընտանիք, ծնող հասկացությունները հերքող բազում ձեւակերպումների, մոտեցումների հետ, եւ բարձր ատյաններից հիմնականում մերժվում է այս մարդկանց աշխատանքը: «Եկեղեցու պատմություն» առարկայի հանդեպ այսպիսի ժխտողականությունը եւս հարցեր է ծնում: Նույն պատկերը տեսնում ենք «Գրականություն» առարկայի չափորոշիչների հետ կապված: Հանրությունն աղաղակում, ահազանգում է ընտրված հեղինակների, սկզբունքների դեմ, մինչդեռ ցանկացած մտահոգ խոսք դառնում է մանիպուլյացիայի նյութ, որակվում իբրեւ անհանդուրժողականություն: Ավագ տարիքի քննադատողներին անվանում են հնացած, չհամաձայնողներին՝ դեռ չհասունացած կամ հետադեմ, ուսուցիչներին Հանրայինի եթերից անվանում «զակատ անող կնիկներ»: Արդյունքում, հանրությանը հրամցվում է իբրեւ թե նորացված տեքստ, որտեղ դարձյալ հիմնականում անտեսված է մասնագետների եւ հանրության կարծիքը: Այսինքն, արդյունքն աչքկապոցի է:

- Ըստ Ձեզ, գրականությունն, առհասարակ ի՞նչ դեր ունի դպրոցահասակների կյանքում:

- Գրականությունը, կրթությունը, դպրոցը, մշակույթը այսօր եւ առհասարակ հենվել են բարձր լուսավորչական արժեքների վրա: Ի դեպ, տարբեր իշխանությունների օրոք գաղափարական ճնշումների միջոցով փորձել են ստվերել, նսեմացնել այն ամենը, ինչ դաստիարակում է, գեղագիտական ընկալումներ է ձեւավորում, հայրենասիրություն, բարձր արժեհամակարգ եւ ճաշակ է սերմանում: Բայց որ այդ ամենի համար պետք է պայքարեինք այսօր, սա լրջորեն մտահոգում է: Այսպես կոչված` նախագծի հեղինակները բացատրում են իրենց «բարի մղումները»` փոփոխությունների բնույթը արդարացնելով գլոբալիզացիոն պահանջմունքով, աշխարհաքաղաքացի պատրաստելու անհրաժեշտությամբ (իսկ միգուցե իրականում միջազգային մի շարք փաստաթղթերի տակ դրված ստորագրություննե՞րն են պարտավորեցնում), չհասկանալով, որ մեր նոր սերնդին դարձնում ենք գլոբալիզացիոն համահարթեցման համաշխարհային ծրագրի զոհ: Մի դրվագ պատմեմ. մասնակցում էի ԱՊՀ, Բալթյան եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային թատերական ֆորումին, եւ մոտ երկու տասնյակ երկրների հեղինակների պիեսներից առանձնահատուկ ուշադրության արժանացավ իմ «Մերսեդես» պիեսը: Դրամատուրգիայի հանձնախմբի ղեկավար, բ.գ դոկտոր, ազգությամբ լեհ Անդրեյ Մոսկվինի դիտարկումը հետեւյալն էր` գրված է ժամանակակից լեզվով, ժամանակակից ֆորմայով, սակայն ազգային թեմայով, ազգային ոգով: Եվ միեւնույն հանգամանքների բացակայության պատճառով հետաքրքրություն չառաջացրեց մեր հարեւան ազգի դրամատուրգիան, քանի որ նրանք ամեն կերպ ջանացել էին «աշխարհաքաղաքացի» ձեւանալ, կորցրել էին ազգային դեմքը: Աշխարհի քարտեզի վրա եթե երեւալու ենք, ապա միմիայն մեր մշակութային եւ ազգային ինքնատիպության շնորհիվ: Ուզում եք, որ երեխաները համաշխարհային գրականությո՞ւն ճանաչենհրաշալի է, առանձին առարկա ավելացրեք, ոչ թե անդամահատեք մեր ազգային գանձարանը: Ուզում եք ժամանակակից գրողների անուննե՞ր ներմուծել, դարձյալ հրաշալի է, բայց այդ գործը վստահեք փորձառու, գրականության ընթացքը ծայրից ծայր ճանաչող, գիտելիքների պաշար ունեցող մարդկանց: Ես հասկանում եմ, որ չափորոշիչների  հետ կապված բոլոր խնդիրներն առաջացել են ձեւավորված հանձնախմբի ոչ կոմպետենտության պատճառով: Նրանք պարզապես իրենց տեղում չեն, չեն տիրապետում դաշտին, այլ միայն իրենց փոքրիկ պատուհանից են աշխարհին նայում` ինչպես փիլիսոփան կասեր, կամ ինչ-ինչ հանգամանքների պարտադրանքից ելնելով են գործում:

- Ձեր կարծիքով, խնամի, ծանոթ հարաբերություններն իրենց ազդեցությունն ունեցե՞լ են նոր չափորոշիչներ կազմող հանձնաժողովի վրա, թե` ոչ:

- Այնպիսի տպավորություն ունեմ, որ չափորոշիչներում ընդգրկված ժամանակակից հեղինակների ցանկը  առաջադրել են ոչ թե անկախ հանձնախմբի անդամները, այլ կոնկրետ մեկ հրատարակչատուն, քանի որ առանձնապես քննախույզ հայացք հարկավոր չէ տեսնելու համար, թե ով է այս հեղինակների ճնշող մեծամասնության գրքերի հրատարակիչը եւ նրանց գովազդով զբաղվողը: Գրականության, պատմության մեջ «անմահանալու» այս շքահանդեսը ինքնավերլուծության եւ սթափ դատելու ունակությունից զրկել է մի շարք երիտասարդների: Գրողը, իհարկե, կարող է գրել ինչի մասին ուզում է, ինչ ու ինչպես ուզում է. միշտ կգտնվի իր ճաշակին համապատասխան մի խումբ, որտեղ նրան կծափահարեն: Սակայն դպրոցը յուրայիններով, կամ գովազդով գրականությունում հայտնվածների ինքնահաստատվելու տեղ չէ: Դպրոցը հստակ գործառույթ ունի նոր  ձեւավորվող անհատականության կյանքում: Հետեւաբար, բծախնդրորեն պետք է ընտրել այն հեղինակներին, որոնց հասցեն մենք ցույց ենք տալու մեր երեխաներին:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում