ԱՐԴԵՆ ԱՀԿ-Ն Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՇՎԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Արխիվ 16-20Օրերս ցնցող փաստ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովան: Այսպես, ըստ ԱՀԿ-ի պաշտոնական գնահատականների` անցկացված հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության «10 տոկոսից պակասը» կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի, այսինքն՝ վարակված է եղել:
Իհարկե, ԱՀԿ ներկայացուցիչը միանգամայն «շուստրի» մոտեցում է ցուցաբերել՝ «10 տոկոսից պակասը» ձեւակերպումով: Ո՞րն է դա. 1 տոկոսն էլ է 10-ից պակաս, 9,9 տոկոսն էլ: Բայց եթե խոսքը լիներ 1 տոկոսի մասին, հաստատ ԱՀԿ ներկայացուցիչն այդպես չէր արտահայտվի, դա առավել քան անտրամաբանական կլիներ: Այսինքն, խոսքը մոտ 10 տոկոսի մասին է, այդ դեպքում կարելի է ասել՝ «10-ից պակաս»: Բայց հենց դա է, որ ԱՀԿ-ն խոստովանելով, ինքն իր դեմ «մեղադրական ցուցմունք» կտա: Նկատի ունենք հետեւյալը. Ներկայացված պաշտոնական տվյալն ուշագրավ է հետեւյալ առումով: Աշխարհի բնակչությունը ներկայումս հասնում է մոտ 8 միլիարդի ¥7.8 միլիարդից ավել¤, այսինքն, կորոնավիրուսով հասցրել է վարակվել մոտ 750-800 միլիոն մարդ՝ պաշտոնապես ներկայացվող 18,8 միլիոնի փոխարեն: Այսինքն, եթե նախկինում համարում էին, որ գրանցվում է առնվազն 10 վարակվածից 1-ը, ԱՀԿ-ի ներկայիս տվյալներն արդեն խոսում են 40 վարակվածից 1-ին ֆիքսելու մասին: Բայց ամենակարեւորը: Ներկայումս կորոնավիրուսային մահերի թիվն աշխարհում հասնում է մոտ 710 հազարի (համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում աշխարհում մահացել է 35 միլիոն մարդ): Սա նշանակում է, որ մահացել է պաշտոնապես վարակված ներկայացվածների ընդհանուր թվի մոտ 3,8 տոկոսը: Ընդ որում` չմոռանանք, որ կորոնավիրուսին բարձր մահացություն վերագրելն էր, որ այսքան աղմուկի եւ կորուստների պատճառ դարձավ ողջ աշխարհի մասշտաբով: Բայց եթե 18,8 միլիոնի փոխարեն ունենք 750-800 միլիոն վարակված, պատկերը միանգամայն այլ է: Ֆիքսենք, անկախ վարակվածների թվից, մահացությունը նույնն է. այն հիմնականում հստակ գրանցվում է: Այսինքն, եթե նույն մահացության դեպքում ունենք ոչ թե 18.8, այլ՝ 750-800 միլիոն վարակված, ապա մահացության ցուցանիշը 3,8 տոկոսի փոխարեն կազմում է ընդամենը 0,1 տոկոսի կարգի, ինչը մոտավորապես այն շրջանակներում է, ինչ սովորական սեզոնային գրիպի մահացությունն է: Իսկ ահա Հայաստանում փաստացի մահացությունը 2,5 տոկոսի կարգի է ¥պաշտոնապես էլ ավելի ցածր¤: Այսինքն, ելնելով ԱՀԿ-ի հիշատակված գնահատումից, կստացվի, որ երկրի բնակչության մեծ մասն արդեն իսկ վարակվել է, եւ փաստացի մահացությունն էլ 0,1 տոկոսից ցածր է: Ճիշտ է, ԱՀԿ ներկայացուցչի հաշվարկը մի փոքր այլ է. թեեւ ասում է՝ աշխարհի բնակչության «10 տոկոսից պակասը», սակայն դա, չգիտես ինչ հնարքով 750-800-ի փոխարեն դառնում է 200 միլիոն մարդ: Բայց եթե անգամ այդպես է, կունենանք մոտ 0,3-0,4 տոկոս մահացություն: Սակայն այստեղ եւս ԱՀԿ ներկայացուցիչը թվաբանական հրաշք է գործում՝ ասելով հաջորդ աբսուրդը. «Գնահատականները տատանվում են 1% կամ 0,6% ցուցանիշից պակաս»: Հիմա 1 տոկո՞ս, թե՝ 0,6-ից պակաս, դա ի՞նչ պաշտոնական գնահատում է: Ամեն դեպքում, 0,3-0,4 տոկոսն էլ է 0,6-ից պակաս: Ու սրանից հետո արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նույնն է պնդում՝ «200 վարակվածներից կարող է 1 մահացու դեպք գրանցվել»: Սա արդեն 0,5 տոկոս է: Թե ով է տիկին Կերկխովայի կամ նրա շեֆերի մաթեմատիկայի ուսուցիչը, այլ հարց է: Բայց նկատենք, որ բոլոր գնահատումներով ստանում ենք մահացության պաշտոնական թվից մի քանի անգամ ցածր փաստացի ցուցանիշ՝ 0,1-0,5 տոկոսի շրջանակներում, որը միանգամայն համադրելի է սեզոնային գրիպի մահացության հետ: Ընդ որում, սրան մեկ հանգամանք եւս պետք է ավելացնել. համավարակի հատկապես սկզբնական փուլում էր, որ առաջին հերթին զարգացած երկրներում արձանագրվեցին մահացության բարձր ցուցանիշներ՝ մոտավորապես 1-1.5 ամսվա ընթացքում: Հետագայում տեղի ունեցավ մահացության կտրուկ անկում: Այսինքն, պարզապես սովորեցին, թե ինչպես է պետք բուժել կորոնավիրուսով վարակվածներին, եւ մահվան դեպքերն էլ կտրուկ նվազեցին: Այսինքն, եթե այս պահին, ներկա իմացությամբ սկսվեր համավարակը, աշխարհի մասշտաբով կունենայինք մահացության մի քանի անգամ փոքր ցուցանիշ, քան ներկայումս կա: Բայց ինչո՞ւ է ԱՀԿ-ն սկսել այս ամենը խոստովանել: Պարզապես փաստն այն է, որ արդեն ողջ աշխարհում ունեն հստակ վիճակագրություն, եւ սկսել են ԱՀԿ-ին տհաճ հարցեր տալ՝ «Մեզ մոտ այս-այս պատկերն է, սովորական գրիպի կարգի մահացություն, սակայն դուք ավելի մեծ թվեր ունեք եւ ողջ աշխարհին կարանտին եք ուղարկել: Ուրեմն, ԱՀԿ-ն մասնագիտորեն բանի պետք չէ»: ԱՀԿ-ին էլ պարզապես այլ ելք չկա, քան կամաց-կամաց խոստովանի իրական պատկերը: Իսկ դա կնշանակի խոստովանություն, որ անիմաստ, ավելի ճիշտ՝ դիտավորյալ են ողջ աշխարհին խուճապային վիճակի հասցրել՝ դրանով իսկ պատճառելով տրիլիոնավոր դոլարների վնաս, չհաշված քաղաքական հետեւանքները: Իհարկե, հայաստանյան պատկան կառույցները եւս պետք է կարողանային ժամանակին հաշվարկել, ստանալ կորոնավիրուսի վնասաբերության մասին կոնկրետ գնահատականներ: Ավելին, առնվազն կասկածելի է, որ չեն հաշվարկել: Հիշեցնենք, անգամ Նիկոլն է խոստովանել, որ ունենք վարակվածության մի քանի անգամ մեծ փաստացի ցուցանիշ, քան պաշտոնապես հայտնաբերվածներն են: Եվ այդ փաստացի ցուցանիշների հաշվարկով, էլի գալիս-հասնում ենք սեզոնային գրիպի մահացությանը համարժեք թվերի: Մինչդեռ կորոնավիրուսի իրական վնասաբերությունն արհեստականորեն ուռճացնելով եւ ժողովրդին խուճապի մատնելով, արդեն որերորդ ամիսն է, որ երկիրը փակել են արտակարգ դրության ճիրաններում: Ավելին, անգամ ներկայիս իրավիճակում, երբ ակնհայտ է, որ կորոնավիրուսի շուրջ մի հսկայական խուճապահարույց արհեստական փուչիկ է փչված, հերթական անգամ են ուզում արտակարգ դրությունը երկարացնել: Այսինքն այն, որ այստեղ կորոնավիրուսի հաշվին միայն քաղաքական խնդիրներ են լուծում, հերթական անգամ է ապացուցվում ԱՀԿ-ի տվյալներով: Չէ, սրանից պետական մասշտաբի հանցագործության հոտ է գալիս, ինչպես որ ԱՀԿ-ի արարքներից՝ համաշխարհային մասշտաբի: Չնայած, մեկ հանցագործությունով ավել, մեկով՝ պակաս, դրանից մեր իշխանությունների համար առանձնապես բան չի փոխվում:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

