ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԳՈՐԾԵԼ Է ԵՎ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՌ ԱՅՍՕՐ

Արխիվ 16-20

 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սեւրում ստորագրվեց պայմանագիր, որը Վիլսոնյան Իրավարար վճռի հետ միասին հնարավորություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության ընդարձակում 160 հազար քառակուսի կիլոմետրի տարածքի վրա: Այդ ամենը, սակայն, մնաց որպես դիվանագիտական փաստաթուղթ, իսկ իրականում Հայաստանը կարճ ժամանակ անց բոլշեւիկացվեց եւ ապա կորցրեց իր անկախությունը: Անցել է շուրջ հարյուր տարի, ի՞նչ իրավական ուժ ունի այսօր Սեւրի պայմանագիրը, ինչո՞ւ ՀՀ-ն փոխարենը տարածքները ընդլայնի` կորցրեց, այս եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է պատմաբան-արեւելագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ.

- Սեւրի պայմանագիրը խաղաղության պայմանագիր է, կնքված մի կողմից` 18 հաղթող երկրների` այդ թվում ՀՀ-ի, մյուս կողմից` պարտված Օսմանյան կայսրության միջեւ: Ինչ վերաբերում է ՀՀ-ի տարածքային իրավունքներին, ՀՀ-ին վերաբերող մասը Սեւրի պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածներն են, որտեղ առանձին ժամկետներ են նշված: Այսինքն` Սեւրի պայմաբագիրը ինքը չի որոշում սահմանը, այլ 88-րդ հոդվածով այդ իրավունքը հղում է Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի վերջինս իրավարար վճռով որոշի ՀՀ-Թուրքիա սահմանը: Եվ այն օրը, որ օրը Վիլսոնը վճիռը կայացրեց` անկախ պայմանագրի ուժի մեջ մտնելուց, վճիռը ուժի մեջ մտավ 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Նման պրակտիկա բազմիցս եղել է եւ կա պայմանագրերում: Սա կարգավիճակի մասով: Պետք է արձանագրել, որ այդ պայմանագիրը դե ֆակտո գործել է եւ գործում է առ այսօր` ինչը շատ կարեւոր հանգամանք է: Որովհետեւ ամբողջ Միջին Արեւելքի քարտեզը ձեւավորվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որովհետեւ այդ պայմանագրի հիման վրա է, որ Թուրքիան հրաժարվեց իր տիտղոսից տարբեր տարածքների նկատմամբ: Եթե որեւէ մեկը կպնդի, որ Սեւրի պայմանագիրը իրավական ու վավերական չէ, ապա նա պետք է հիմնավորի, թե ուրեմն ինչ իրավական փաստաթղթի վրա է խարսխված այնպիսի պետությունների գոյությունը, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Պաղեստինյան իշխանությունները, Քուվեյթը: Այս բոլոր երկրները միայն շնորհիվ Սեւրի պայմանագրի են դուրս եկել Օսմանյան կայսրության տիրապետության տակից:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Սեւրի պայմանագրից հետո ՀՀ-ն` փոխանակ տարածքները ընդլայնի մի բան էլ կորցրեց:

Դա պայմանավորված էր Ռուսաստանում մինչ այդ տեղի ունեցած քաղաքական հեղաշրջումով, երբ 1917 թվականին իշխանության եկան բոլշեւիկները, ովքեր տառապում էին համաշխարհային հեղափոխություն հրահրելու մարմաջով: Այդ իրավիճակում, բնականաբար, բոլշեւիկները դաշնակիցներ էին փնտրում, թե ում միջոցով պետք է «արտահանեն» հեղափոխությունը այլ երկրներ: Դրա համար իրենք որոշեցին, որ դա պետք է արվի Արեւելքի ժողովուրդների միջոցով, իսկ Արեւելքում, բնականաբար, ամենակարեւոր դերակատարությունը ուներ նախկին Օսմանյան կայսրությունը: Դրա համար էլ բոլշեւիկները 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարեցին Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարը, եւ որոշեցին, իրենց բառերով ասած, «Իմպերիալիզմի շնիկ Հայաստանին» ջախջախել հանուն համաշխարհային հեղափոխության: Եվ հարձակվեցին ՀՀ-ի վրա երկու կողմից` մի կողմից քեմալականները, մյուս կողմից` բոլշեւիկները: Արդյունքում տրոհեցին, բաժանեցին եւ հանուն համաշխարհային հեղափոխության «մատաղ» արեցին:

Որքանո՞վ  ճիշտ քաղաքականություն է տարվել այս տարիների ընթացքում:

Ցավոք սրտի, Հայաստանը անկախությունից ի վեր սխալ քաղաքականություն է վարել, որովհետեւ մտածել է, որ ինչքան փափուկ լինի, այնքան հնարավորություն կստեղծի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելուն: Եվ դրա համար որեւէ քայլ չի ձեռնարկել, ինչը առնվազն միամտություն է: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան գնալով իր դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ էլ ավելի է խստացնում: Մասնավորապես` մենք հիմա տեսնում ենք Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զինավարժությունները: Եթե մենք ժամանակին Սեւրի պայմանագրով մեր իրավունքների հարցը բարձրացնեինք եւ մեղադրեինք Թուրքիային օկուպանտ երկիր լինելու մեջ` ես վստահեցնում եմ, որ նման ճնշումների ներքո Թուրքիան շատ ավելի զուսպ կպահեր, քան հիմա: Այսօր մի բան էլ Թուրքիան է մեզ մեղադրում օկուպացիայի մեջ:

Այսօր մենք հնարավորություն ունե՞նք շտկելու մեր սխալները եւ վերկանգնելու Սեւրի պայմանագրի կետերը:

Ուշացած չենք, պարզապես նման քայլեր անելու համար աշխատանք է պետքառնվազն մեկ-երկու տարվա աշխատանք: Առաջին փուլում պետք է ամբողջացնել այն բոլոր միջպետական, պաշտոնական թղթաբանությունները, գրագրությունները, որով մեր իրավունքը վերահաստատվել է այդ տարածքի վրա: Երկրորդ հերթին մենք պետք է ունենանք միջազգային իրավունքի օտարերկյա անաչառ մասնագետների կարծիք, թե արդյոք այդ փաթեթը ամբողջական է, արդյոք բավարար է մեր իրավունքները միջազգային դատարանում բարձրաձայնելու համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում