«ՉԳԻՏԵՆՔ` ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՓՈՂՈՑ»

Արխիվ 16-20

«Ամուլսարի ցույցը կառավարության դեմ չէ, հակակառավարական չէ, մարդիկ դուրս են եկել իրենց հողը, ջուրը, հայրենիքը պահելու համար` հարցին վերջնական լուծում ակնկալելով: Եվ այսօր Ամուլսարի հարցի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի շուրջ ընթացող վերջին զարգացումներին, նման կարծիք հայտնեց ջերմուկցի բնապահպան-ակտիվիստ ՇԻՐԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ:

 

Շատերը նշում են, որ կառավարության որդեգրած կրավորական կեցվածքը խոսում է այն մասին, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է Ամուլսարը հանք դարձնել: Դուք ինչպե՞ս եք գնահատում կառավարության լռությունը:

Կառավարության կեցվածքից նման եզրահանգման գալը այդքան էլ ճիշտ չէ: Բայց այն, որ կա անհասկանալի լռություն, դա փաստ է: Եվ ինչքան շարունակվի այդ լռությունը, այնքան շատ է բեւեռվելու ժողովուրդ-կառավարություն հարաբերությունները: Ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ Ջերմուկ համայնքի բնակիչները դուրս են գալիս փողոց եւս մեկ անգամ վերահաստատելու, որ անկախ փորձաքննության արդյունքներից, մեզ մոտ դիրքորոշում չի փոխվել: Մենք ի սկզբանե չենք ասել` սա լավ հանք է, վատ հանք է, մենք ասել ենք` սա առողջարանային գոտի է, ու այստեղ ոչ մի տիպի մետաղական հանք չպետք է լինի: Բնակչությունը դուրս է գալիս խաղաղ ակցիայով, բաց ձեռքերով վերահաստատելու մեկ տարուց ավել առաջ կայացրած իր որոշումը: Այս պահին մեր գերնպատակն դա է, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը ցույց տա, որ իր մոտ դիրքորոշում չի փոխվել Ամուլսարի հարցում, անկախ նրանից` ԷԼԱՐԴ-ը փորձաքննության ինչ արդյունքներ է տվել: Այնպես չէ, թե մենք գտնում ենք, որ դրական է տվել, որովհետեւ հրապարակված փորձաքննության արդյունքները եւ քննչական կոմիտեի հայտարարությունն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Երբ կարդում ես` ուրիշ բան է, բայց իրենք հակիրճ ներկայացնելիս այդ 300-400 էջը, ընդհանրապես ուրիշ բան են ասում: Իրենք քննիչներ են, բայց փորձում են կատարել այլ մասնագիտական գործառույթներ: Այդ փաստաթղթերին պետք է ծանոթանան ավելի լուրջ մասնագետներ, այդ ոլորտի մասնագետներ, որ դրանից հետո կառավարությունն իր դիրքորոշումն արտահայտի:

Պարոն Բունիաթյան, ինչպե՞ս եք տեսնում Ձեր հետագա պայքարը, առավել եւս, որ արտակարգ դրությունը եւս մեկ անգամ է հետաձգվում:

Այո, արտակարգ դրություն է, բայց մարդիկ ինքնաբուխ են դուրս գալիս, որովհետեւ խնդրի էությունը այնքան կարեւոր է, որ չեն կարողանում իրենց զսպել: Չգիտենք՝ եթե այսպես շարունակվի, ինչքան մարդ դուրս կգա փողոց: Ամուլսարի պայքարը հասել է իր պիկին, եւ մենք հետ չենք կանգնելու: Ամուլսարը հանք չի դառնալու՝ անկախ ամեն ինչից: Անելու ենք այն բոլոր խաղաղ անհնազանդությունները, որոնց միջոցով հնարավոր լինի հասնել մեզ համար ցանկալի արդյունքի: Հասնելու ենք նրան, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին ստիպենք` ընդունել ժողովրդի կամքը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում