Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Օրվա իշխանությունը, օգտվելով արտակարգ դրության հերթական երկարաձգումից, փորձում է այս ընթացքն օգտագործել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան ակտիվորեն գովազդելու համար: Նպատակն այն է, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում՝ սա էլ անցկացնեն, քանի դեռ արգելված են հանրահավաքներն ու ցույցերը: Այս ծրագրի համար գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան, որից անմասն չէ նաեւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Այո, այո, այն անձը, որի հիմնական պատասխանը լինում էր այն, որ այս կամ այն հարցն իրեն չի վերաբերում, հանկարծ որոշել է զբաղվել Ստամբուլյան կոնվենցիայիով: Նա ոչ ավել, ոչ պակաս սորոսական օնլայն հեռուստաալիքներից մեկին տված իր վերջին հարցազրույցում «բում» է արել՝ խոսելով կոնվենցիայի մասին եւ համարելով այն մեդիաաղմուկի հայկական դրսեւորում:

«Իմ կարծիքով՝ ամենատիպիկ օրինակներից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի քարոզարշավն էր Հայաստանում: Մի կոնվենցիա, որն ուղղված է ընտանեկան բռնության դեմ եւ միանգամից հակառակորդների, ֆեյք մեդիաների կողմից աղմուկ բարձրացվեց: Օգտատերերի բնական մղումներն օգտագործվեցին եւ ասացին՝ գիտեք, այս կոնվենցիան կապ ունի ոչ թե ընտանեկան բռնության, այլ մեր ավանդական ընտանիքը քայքայելու համար է: Դե որ հայը դիմանա, եւ այդ էմոցիաներով չարտահայտվի այս դավադրության դեմ: Եվ երբ կոնվենցիան մեկնաբանողները ասում են՝ չկա նման բան, կարդացեք, դա եվրոպական օրենք է ընտանեկան բռնության դեմ, այլեւս չէր աշխատում»,- այս մտքին է ամենաօբյեկտիվ ու չեզոք իրեն համարող Արա Շիրինյանը: Նա ըստ էության, ոչ միայն վիրավորում է մի շարք իրավաբանների, լրատվամիջոցների, այլ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը վերոնշյալ կոնվենցիայի հետ կապված՝ այն համարելով ֆեյք աղմուկ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում