«Հրապարակ». Ստուգում են Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճը

Արխիվ 16-20

Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ եւ վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած  իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց  հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։
Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։  

Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։

Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաեւ կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։

Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում  քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաեւ ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սեւանի կազմակերպությանը, այլեւ այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել եւ մի քանի տարբեր  դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի  ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում