Չափորոշիչները թելադրվում են դրսից և ներկա իշխանությունները անզոր են այդ թելադրանքի դեմ․ Սերժ Սրապիոնյան

Արխիվ 16-20

Դա մի անգամ էլ ապացուցում է, որ ես հենց սկզբից չեմ սխալվել, և սա ազգադավ ծրագիր է, որն իրենք իրականացնում են ուժեղ ազգային պետություն ստեղծելու գաղափարի անվան տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն անդրադառնալով՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առարկայական չափորոշիչների վերաբերյալ հայտարարությանը, թե սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է։

«Չափորոշիչները ոչ թե պատահականություն են, այլ մտածված ազգադավ ծրագիր է, որ թելադրվում է դրսից, և ներկա իշխանությունները անզոր են այդ թելադրանքի դեմ»,-ասաց գրականագետը։

Մեր հարցին, թե դրսից ասելով ո՞ր երկրներին նկատի ունի, Սերժ Սրապիոնյանն արձագանքեց․

«Կոնկերտ երկրներ չգիտեմ, էդ կառույցները, որոնք կոչվում են «սորոսական», «մասոնական» անհայրենիք կառույցներ են, կարող են լինել ցանկացած երկրում»։

Հիշեցնենք, որ երբ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց հանրակրթական առարկաների առարկայական չափորոշիչները, գրականագետները դժգոհեցին, որ ըստ այդ չափորոշիչների՝ «Գրականություն» առարկայից հանվել են հայ դասականները՝ Գրիգոր Նարեկացին, Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը և այլք։ Բարձրացված աղմուկից օրեր անց նախարարությունը պարզաբանեց, որ միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում կներառվի։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

«Ժողովրդական մի խոսք կա՝ լոլո-լոլո, քրդի տղին ի՞նչ լոլո, քրդի տղային լոլո չեն կարդում, չէր կարելի հանրակրթական վիթխարի կառույցներին դնել լոլոյի տեղ, այն էլ ձեր ասած նախարարության պաշտոն զբաղեցնող անձի փոքրիկ մտածելակերպով։ Օրենքի այդ որոշումը կգա կմտնի դպրոց, դուք կտեսենք, որ էդ լոլոն մնաց նույն լոլոն։ Համոզված չեմ, որ հայ դասականները հանվելու են։ Դրվելու են դասականների գործեր, որոնք նրանց որոշիչ գործերը չեն, եթե անգամ որոշիչներն են, պատահական չի, որ ուսուցիչներին և աշակերտներին տրվել են այդքան անհեթեթ արտոնություններ։ Հրահանգ կտրվի, գաղտնի կշրջանցեն այդ մեծերին և կներկայացնեն այսպես կոչված ԱԳԼԿՃՊԼԳԲՏՊ չգիտեմ ինչ կառույցներին. դուք տեսեք որտեղ են հրատարակվել գրքերը, ովքեր են եղել խմբագիրները, ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա։

Սերժ Սրապիոնյանը շեշտում է, որ «նախագծում ի սկզբանե հայ դասականների անունները չկային, աղմուկից վախեցան և խցկեցին»։

«Միայն այն, որ Պատմությունից և Հայ Գրականությունից ժամանակագրությունը հանում են, արդեն վկայում է, թե ինչ ուժեղ հարված են հասցնում այդ առարկաների ազդեցության ոլորտին»։

Հավելենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության պարզաբանման՝ խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում