Օգնել Լիբանանին. էլ ե՞րբ, եթե ոչ հիմա

Արխիվ 16-20

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լիբանանում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է։ Շատ հայերի համար այն երկրորդ հայրենիքն է։

Լիբանանն իր յուրահատուկ պետական, քաղաքական կառուցվածքով և հայերի ներգրավվածությամբ ամենահայկականն է Հայաստանից ու Արցախից հետո։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ–ն պետք է ամենաօպերատիվն արձագանքեր տեղի ունեցածին, սակայն բացի արարողակարգային մեկ–երկու գործողությունից, այլ բան չի արվել։

Այնպես չէ, որ Հայաստանը լավ օրի է ու կարող է լայնամասշտաբ օգնություն ցուցաբերել, բայց մեր հնարավորությունների չափով պետք է ամեն ինչ անել՝ ձեռք մեկնելով ինչպես Լիբանանին, այնպես էլ լիբանանահայությանը։

Կան մի քանի քայլեր, որոնք ՀՀ կառավարությունը հենց հիմա է պետք անի.

1. Ձևավորել օպերատիվ շտաբ, որի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել տարատեսակ օգնությունների տրամադրումը Լիբանանին, հայերի տեղափոխումը ՀՀ (եթե այդպիսի ցանկություն հայտնող կլինի լիբանանահայության մեջ), մեր ԱԻՆ–ի ներգրավումը փրկարարական աշխատանքներին և այլն,

2. ՀՀ–ն պետք է ֆինանսական օգնություն հատկացնի Լիբանանին։ Դա կարող է լինել խորհրդանշական գումար, բայց կարևորն այն է, որ արձանագրվի՝ մենք օգնում ենք պետությանը, այլ ոչ միայն այնտեղի հայերին,

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ֆինանսական ու այլ տիպի օժանդակություն ցուցաբերել լիբանանահայությանը՝ դրանով իսկ ընդգծելով հիմնադրամի համահայկական բնույթը և ցույց տալով, որ ՀՀ–ն ոչ միայն դրսից է գումար ակնկալում հայերից, այլ կարող է նաև ինքն օգնել դրսում դժվարության մեջ հայտնված հայերին։

Իսկական բարեկամը դժվարության պահերին է երևում։ Լիբանանը մեր բարեկամն է, և մենք պետք է բարեկամական վարքագիծ դրսևորենք։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում