Շուրջ 363 զորակոչիկների տվյալներ ուղարկվել են իրավապահ մարմիններին. Դատախազություն

Արխիվ 16-20

Երկու տարի առաջ Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել էր  ուսումնասիրել նախկինում տրված բոլոր տարկետումները: «Խոսքը բոլոր տարկետումների մասին է՝ անկախ նրանից` պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Նա հույս է հայտնել, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար։

Օրեր առաջ «Իրավունք» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ, ուղղելով հետևյալ հարցերը,

1. Կա՞ն արդեն ուսումնասիրություններ եւ բացահայտումներ նախկին պաշտոնյաների զավակների հետ կապված վերոնշյալ գործընթացից:
2. Կարո՞ղ եք մեզ տրամադրել ցուցակը:
3. Եթե կան այդպիսիք, արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր:
4. Եվ արդյո՞ք ուսումնասիրվում է միայն նախկին պաշտոնյաների զավակներին վերաբերող մանատիպ գործերը, իսկ ներկա պաշտոնյաների երեխաների, կամ հենց իրենց հետ կապված եւս ուսումնասիրություններ եք կատարում, եթե հաշվի առնենք, որ այպիսիք քիչ չեն:


Նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան նշել էր, որ հարցրերին ավելի սպառիչ պատասխաններ կարող են տալ զինվորական դատախազությունն ու ՀՔԾ-ն:

«Իրավունք» թերթը նաև դիմեց զինվորական դատախազություն, ուղղելով վերոնշյալ հարցերը.

Օրեր անց, ի պատասխան մեր հարցմանը, դատախազությունից ստացանք հետևյալ պատասխանը.

ՀՀ զինվորական դատախազին հասցեագրված Ձեր 28.07.2020թ. հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության աշխատանքի ծրագրի համաձայն` յուրաքանչյուր զորակոչից հետո ուսումնասիրություններ են կատարվում և ամփոփվում են զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքները, ինչպես նաև զորակոչի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»/նախկինում` «Զինապարտության մասին»/, «Այլընտրանքային ծառայության մասին», «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» /չի գործում/ ՀՀ օրենքների պահանջների կատարման վիճակը և այդ ոլորտում կատարված դատախազական աշխատանքները: Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ ուսումնասիրությունները կրում են ընդհանուր բնույթ, այդպիսիք ընդգրկվում են նշված օրենքներով կարգավորվող ոլորտները, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարբեր հիմքերով տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության, հետևաբար ուսումնասիրվում են նաև նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը: Զինվորական դատախազության կողմից իրականացված ուումնասիրությունների արդյունքում շուրջ 363 զորակոչիկների տվյալներ ուղարկվել են իրավապահ մարմիններին` օպերտիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար, որոնց թվում եղել են նաև Ձեր գրությամբ նշված որոշ անձանց տվյալները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների րդյունքում ձեռք բերված և ՀՀ զինվորական դատախազության տրամադրված տվյալների հիման վրա, քրեական գործ հարուցելու օրինական առիթի և բավարար հիմքերի առկայությամբ, հարուցվել են 6 քրեական գործեր: Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Հարգանքով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան:

Ի դեպ, ինչ վերաբերում է ՀՔԾ-ին, ապա մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ վերոնշյալ գործառույթն իրենց չի վերաբերում:

 

 

Հայկ Գևորգյան 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում