Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդն է
Արխիվ 16-20Իտալական «Ռոման» իր պաշտոնական կայքում ներկայացրել է Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուներին։
Լավագույն ռմբարկուն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն է, որը 35 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։
Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը` Ա Սերիայում անցկացրած 22 խաղում դառնալով 9 գոլի հեղինակ։
Լավագույն եռյակը եզրափակում է Ալեքսանդր Կոլարովը, որը 32 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ռոման» Ա սերիայի 2019/20 մրցաշրջանն ավարտել է 5-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 70 միավոր։

