Շատ տխուր, վտանգավոր ժամանակներ ենք ապրում. ՆԱՆԵ

Արխիվ 16-20

Այսօրվա iravunk.com-ի զրուցակիցն է գրող՝ բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչՀՆՄ պատվավոր անդամ ՆԱՆԵՆ:

 Թեման՝ հանրակրթական դպրոցի ծրագրերային փոփոխության տիրող աղմուկն է:

 Շատ քչերն են համաձայն, որ դպրոցական դասագրքերում ավելացնեն նոր հեղինակների, որովհետև նրանց ստեղծագործործություններում արժեք չեն տեսնում: Անգամ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դասախոսական անձնակազմը մերժում է այն ծրագիրը, որոնցով պատրաստվում են դասավանդել դպրոցում:

 

-Ի՞նչ չափորոշիչներով են ուղղորդվել ընտրելով հեղինակներին:

-Չափորոշիչների համար ամենակարևորը ի վերուստ օժտվածությունն է և արժեքային ճիշտ համակարգը: Միայն ճիշտ արժեքները չկորցնելով մենք կարող ենք մեր վաղվա օրը, մեր մատաղ սերունդը, մեր մանուկներին, երիտասարդներին չկորցնել: Եվ Աստծո առաջ էլ մեծ մեղք է դեռ չկազմավորված հոգիներին՝ սկսած մանկապարտեզից և հետո դպրոցում, դեռահաս տարիքում գայթակղելը: Չարի, անկումի արժեքներ սերմանելով՝ նրանց մեջ ուղղակի կարելի է ջնջել մարդը: Եթե  ուղղորդողը չարի արժեքներն են, մարդուց ոչինչ չի մնա:

-Անդրադառնանք եկեղեցու պատմություն առարկային: Այսօր, երբ հանեցին եկեղեցու պատմությունը դպրոցական դասագրքերից միացրեցին պատմության հետ, դա ևս ծրագի՞ր էր:

-Միանշանակ, հավատն ու մեր առաքելական եկեղեցին հայոց գոյատևության ամենկարևոր հիմնասյուներից ենԱռանց պետության հնարավոր է ապրել ևապրել ենք, որովհետև չենք կորցրել մեր հավատը, որովհետև խմբվել ենք մեր Եկեղեցու շուրջ, որովհետև ՛՛Հայր մեր՛՛-ով է մեր օրը բացվել: Մեզ շատ հզոր երկրներ չեն հանդուրժում նաև հենց այն պատճառով, որ ողջ աշխարհում առաջինն ենք պետականորեն քրիստոնեություն ընդունել: Իսկ մենք արդեն հավատի դեմ ենք գործում, կարծես քիչ էին խորհրդային անաստված տարիները: Միայն թե, այս անգամ աթեիզմից ավելի սարսափելին են մարդկության համար պատրաստում գլոբալիստները՝ սատանիզմՉնայած, եթե Աստծունը չես, արդեն չարինն ես:

 

-Ի՞նչ կմաղթեք  երիտասարդ գրողներին:

-Շատ տխուր, վտանգավոր  ժամանակներ ենք ապրում և պետք է գիտակցված անցնել այդ ճանապարհը: Առանց ճանաչելու այսօրվա վտանգները՝ անհնար է առաջ գնալ: Կմաղթեի, որ այսօրվա գրողներն ապրեն հայրենիքի զինվոր լինելու գիտակցությամբ, և իրենց գրչով, իսկ երբ պետք է՝ զենքով նաև, ազգի ու հայրենյաց պահապաններ դառնան:

Նունե Զաքարյան

Հ.Գ. Զրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում