Շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Աննա Կոստանյան
Արխիվ 16-20Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։
Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։
Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարության հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում»,-գրել է պատգամավորը։

