Պենտագոնի աղբյուրը գնահատել է «Բեյրութի վրա հարձակման» մասին Թրամփի խոսքերը (Տեսանյութ)

Արխիվ 16-20

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հերքում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը «հարձակման» հետևանք է: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաներ CNN-ին հայտնել են, որ երեքշաբթի երեկոյան «ոչ մի նշան չի եղել», որ զանգվածային պայթյունները, որոնք ցնցել են Բեյրութը, «հարձակում»են եղել: Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ «չգիտեն, թե ինչի մասին է խոսում նախագահը», հաղորդում է հեռուստաալիքը:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե նշաններ լինեին, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կարող էր կազմակերպել եւ անցկացնել նման մասշտաբի ակցիա, ապա դրան ինքնաբերաբար կհետեւեր «տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուժային պաշտպանության ավելացումը»:

Ավելի վաղ կայացած ճեպազրույցի ժամանակ նախագահ Թրամփը Բեյրութի պայթյունը համարել էր «սարսափելի հարձակում»։ «Մեր որոշ գեներալներ կարծում են, որ դա հենց այդպես էր։ Դա նման չէ արտադրության հետ կապված պայթյունի: Նրանք գիտեն ավելի լավ, քան ես: Նրանց կարծիքով, դա է եղել հարձակումը»,- ասել է Թրամնփը, պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք նախագահը համոզվա՞ծ է, որ սա հարված էր, այլ ոչ թե դժբախտ պատահար։

Միաժամանակ, Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում հզոր պայթյունների պատճառ են դարձել 2 հազար 750 տոննա պահեստավորված ամոնիումի նիտրատը, որն առգրավվել է մաքսային ծառայությունների կողմից:

Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայա ալ-Հասանը «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է նաեւ ամոնիայի պայթյունի վարկածը՝ հավելելով, որ այդ բեռը նավահանգստում պահվել է 2014 թվականից ի վեր:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի տվյալներով՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 78 մարդ Է զոհվել, գրեթե 4 հազար մարդ վիրավորվել է: Նա նշել է, որ շատերը համարվում են անհետ կորած ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում