Նավթի գների աճի տեմպերն արագացրել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո
Արխիվ 16-20Նավթի գները փոքր-ինչ արագացրել են աճի տեմպերը Բեյրութի նավահանգստում պայթյունի եւ այդ իրադարձությանը Իսրայելի մասնակցության մասին հետագա հայտարարությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 21:30 - ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 44,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,68 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 41,71 դոլարի: Դրանից երեք ժամ առաջ Brent տեսակի նավթի գինը 44,23 դոլար էր, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 41,36 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

