ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյին. ՌԴ-Բելառուս հարաբերությունենրը շարունակում են սրվել
Արխիվ 16-20Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել Է Լուկաշենկոյի այսօրվա հայտարարությանը՝ Մինսկում ձերբակալված ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) անդամների հետ կապված։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ ձերբակալված ռուսաստանցիների վերաբերյալ, ՄՌԿ մարտիկների ձերբակալելու՝ Բելառուսի հատուկ ծառայությունների գործողությունը համարել է ներկայացում։
Այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում Բելառուսի պետության ղեկավարը հայտարարել է, որ ՄՌԿ մարտիկներին իբր ուղարկվել են հենց Բելառուս։ Տարածված մեկնաբանությունը, որ նրանք Բելառուսով Ստամբուլ թռչել չէին պատրաստվում, Լուկաշենկոն սուտ է անվանել ։
Ի պատասխան, Մարիա Զախարովան նշել է, որ ձերբակալված ռուսաստանցիների մեղքն ինչ-որ բանի խախտման մեջ ապացուցված չէ, եւ Մոսկվան, չնայած այն ներկայացմանը, որը բեմադրել են ՌԴ քաղաքացիների շուրջ, կանգնած է նրանց թիկունքին։ «Մինսկում դա հրաշալի գիտակցում են»,- բազմանշանակ տոնով հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ ծայրահեղ սրվել են Մոսկվայի եւ Մինսկի հարաբերությունները։ Լուկաշենկոն մինեւ իսկ ՌԴ սահմանային շրջաններում զորքեր է տեղակայել, նաեւ ռազմական վարժանքների անվան տակ որոշ մարզերում սկսելով զորակոչային տարիքի քաղաքացիների մոբիլիզացիա։ Մոսկվան դեռ բավարարվում է կոնկրետ միջադեպի առնչությամբ դիվանագիտական մեկնաբանություններով։ Սակայն մի շարք մասնագետներ վստահեցնում են, որ ավելի լուրջ պատասխանը դեռ առջեւում է։

