Դիբալան ճանաչվել է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ
Արխիվ 16-20
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Արգենտինացին մասնակցել է Ա սերիայի 33 հանդիպման և դարձել 11 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։
Այդպիսով, Դիբալան առաջ է անցել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից,որն անցած տարի էր նվաճել լավագույնի տիտղոսը։
Նշենք, որ «Ծեր սինյորան» ևս մեկ հաղթող ունի, որն է դարպասապահ Վոյցեխ Շեսնին, իսկ «Ինտերի» ֆուտբոլիստ Ստեֆան դե Վրեյը, «Ատալանտայից» Ալեխանդրո Գոմեսն ու «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբլինեն լավագույնն են դարձել իրենց դիրքերում։
https://iravunk.com/sim/?p=117958&l=am/