Ռուս-ղազախական սահմանին բախում է տեղի ունեցել ներգաղթյալների և իրավապահների միջև
Արխիվ 16-20ՌԴ Սամարայի մարզում՝ ռուս-ղազախական սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների և իրավապահների միջև: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, միջադեպը հարթվել է առանց «Ռոսգվարդիայի» աշխատակիցների միջամտության:
«Մի խումբ ներգաղթյալների և իրավապահների միջև բախումը ռուս-ղազախական սահմանին, որի տեսանյութը տարածվում է սոցցանցերում, տեղի է ունեցել նախօրեին: Այն շատ արագ հարթվել է առանց «Ռոսգվարդիայի» ներկայացուցիչների միջամտության»,- ասել է գործակալության զրուցակիցը գերատեսչությունից:

