Ամաչել թե՞ հպարտանալ

Արխիվ 16-20

Օգտատեր Իգոր Ավանեսյանը գրում է

Հին աշխարհից մինչ այսօր շատ քիչ ազգերին է բախտ վիճակվել հասնել մեր օրեր։ Հազարավոր ազգերից այսօր պետականություն ունեն հայերը, արաբները, հրեաները, հույները, չինացիները, պարսիկները և հնդիկները, չնայած նրան, որ պատմաբանները այս ցանկին կարող են ավելացնել ևս մի քանիսին։

Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն առանց արտաքին ճնշումների, և որպեսզի հայ մանուկները Աստվածաշունչը կարդային ազգային լեզվով, Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը։ Ավարայրի ճակատամարտի ժամանակ ամբողջ ազգը (կին, երեխա, հասարակ գյուղացի, ազնվական, հոգևորական) գնաց դեպի մահ՝ պաշտպանելու մշակույթն ու հավատքը։ Հետագա հարյուրամյակներ մահվան սպառնալիքով մնացինք հավատարիմ մեր ինքնատիպ մշակույթին։ Արաբական խալիֆայության ներխուժումների ժամանակ, որի մեջ գտնվում էր նաև Հայաստանը, բոլոր ազգերը չդիմանալով արաբական ճնշմանը՝ դավաճանեցին իրենց իսկ մշակույթը և կրոնը։ Այդպիսի մեծ մշակույթ կրող էին Եգիպտոսը և Պարսկաստանը, չդիմացան նաև Կովկասում, Միջին Արևելքում և անգամ Իսպանիայում։ Այս ամենի մեջ կար մի ժողովուրդ, որը կարողացավ հավատարիմ մնալ թե իր սկզբունքներին և թե իր մշակույթին։ Մեր նախնիների նվիրվածությունն իր ավանդույթներին, մշակույթին բերեց 20-րդ դարի ամենամեծ ողբերգությանը՝ հայերի մեծ եղեռնին։ Ցեղասպանությունից հետո հայ ազգը վերածնվեց նորից՝ ի շնորհիվ իր նվիրյալների։ Ազգը ուժ և կորով գտավ իր իսկ նվրիյալների մեջ և հաղթեց Ղարաբաղյան պատերազմում։ Հաղթանակից հետո նաև դիմակայեցինք աշխարհի մեծ մասին, որպեսզի չհանձնենք մեր հայրենիքի մի մասը։ Ի շնորհիվ հերոսական անցյալի մոտ ապագայում կունենանք ինքնատիպ, զարգացած, հզոր և ավելի մեծ ՀԱՅԱՍՏԱՆ։

Անկախ այսօրվա զբաղեցրած տարածքների, Հայերը ամենահետաքրքիր ազգերից մեկն են՝ ի շնորհիվ, կրկնվենք, «անցյալի նվիրյալների»։

Հպարտ եմ և խոնարհվում եմ մեր նախնիների առաջ։

պ․ս․ Ավելի լավ է լինել ցեղասպանության զոհերի սերունդներ, քան լինել ցեղասպանություն իրականացնող սերունդներ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում