Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

Արխիվ 16-20

ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։

 

Հիփոթեքային կենտրոնն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն և հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերների կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով  անհրաժեշտ բոլոր ծառայությունները։   

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ և ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում Դուք կարող եք ոչ միայն ընտրել  բնակարան կառուցապատողներից և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկ, այլ նաև ստանալ կառուցապատման և վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների և ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր՝ կահույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված հատուկ պայմաններով։

 

Հիփոթեքային կենտրոնը Բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝  Հիփոթեքային կենտրոնի աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչև 18։00-ն: Մասնաճյուղում առկա է նաև 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել  բոլոր բանկային  ծառայություններից և չսահմանափակվել աշխատանքային ժամերով։

 

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ և ծրագրեր՝ սկսած 3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն․ ՀՀ դրամ գումարով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`

87-87 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում