Արթուր Մեսչյանը ի սկզբանե խոստացել էր՝ աշխատելու է երկու տարի, որից հետո անցնելու է իր գործերին. Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման մասին
Արխիվ 16-20Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է: Երբ կլինի դիմումը, դրա մասին կհայտարարվի: Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման լուրերի վերաբերյալ:
Հայկ Մարությանը հիշեցրեց՝ Արթուր Մեսչյանը ի սկզբանե խոստացել էր՝ աշխատելու է երկու տարի, որից հետո անցնելու է իր գործերին:

