Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով
Արխիվ 16-20Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 39298 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 մարդ, կատարվել է 168164 թեստավորում, առողջացել է 30372 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 768 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են:

