«Սևան» ՖԱ-ն նոր համալրումներ ունի
Արխիվ 16-20Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի Երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանի և կիսապաշտպան Համլետ Ասոյանի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այվազյանի վերջին ակումբը Բարձրագույն խմբի մասնակից «Երևանն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել էր 2019 թվականի դեկտեմբերին:
Կարիերայի ընթացքում Վիուլեն Այվազյանը հանդես է եկել «Փյունիկ», «Շիրակ», «Վենտսպիլս» և «Դնեպր» ակումբներում:
Համլետ Ասոյանը «Սևանին» միացել է «Գանձասար-Կապանից»։
Հիշեցնենք, որ «Սևան» ՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր նաև թիմի 9 ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման և Արմեն Սանամյանի՝ գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակման մասին:
Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում «Սևանը» օգոստոսի 14-ին կմրցի «Ուրարտու-2»-ի հետ:

