Վիլլիանն ու ևս 7 ֆուտբոլիստներ կարող են հեռանալ «Չելսիից»
Արխիվ 16-20Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Չելսիից» կարող են հեռանալ 8 ֆուտբոլիստներ:
The Times-ի փոխանցմամբ՝ թիմը կարող են լքել դարպասապահ Կեպա Արիսաբալագան, պաշտպաններ Կուրտ Զուման, Անդրեաս Քրիստենսենը, Էմերսոնն ու Մարկոս Ալոնսոն, կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն, և հարձակվողներ Միշի Բատշուային ու Վիլլիանը։
Ավելի վաղ նշվում էր, որ Վիլլիանը բանակցում է «Արսենալի» հետ։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 2019/20 առաջնությունում «Չելսին» զբաղեցրել է 4-րդ տեղը։

