Տադիբե մամոնտը հնէաբաններին բացահայտել է իր առաջին գաղտնիքները (լուսանկարներ)
Արխիվ 16-20Հնէաբանները, որոնք աշխատում Սեախա գյուղի (Յամալ թերակղզի) Պեչավատո լճում վերջերս հայտնաբերված եզակի, գերազանց պահպանված մամոնտի մնացորդների կորզման ուղղությամբ, պատմել են, որ հայտնաբերված ոսկորները պատկանում են մեծահասակ արուին: Գնահատելով ոսկորների չափերն ու համամասնությունները, ինչպես նաեւ կենդանու ատամների վիճակը, հետազոտողները ենթադրել են, որ նա մոտ 15-20 տարեկան է եղել: Ավելի մանրամասն տեղեկություններ հնէաբանները խոստանում են հայտնել եզակի գտածոյի մանրամասն ուսումնասիրությունից հետո:Այս պահին մնացորդներն ուղարկվել են թանգարան-ցուցահանդեսային համալիր։
«Այսօրվա դրությամբ հավաքվել է կմախքի ավելի քան 80 տոկոսը»,- գտածոն մեկնաբանել է Արկտիկայի ուսումնասիրման գիտական կենտրոնի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Դմիտրի Ֆրոլովը: Նա հստակեցրել է, որ հայտնաբերված մնացորդները շատ լավ պահպանվածություն ունեն։ Բոլոր ոսկորները ամբողջական են եւ միայն երկուսն ունեն փոքր վնասված: Մասնագետների կարծիքով՝ մնացորդների նման պահպանությունն ապահովել է այն, որ մամոնտի կմախքը դեռեւս հնում «փլվել է առափնյա հատվածից եւ ծածկվել լճի ջրերով»:
Կենդանու բոլոր մնացորդները կորզելու համար հնէաբանները ուսումնասիրել են ափային նստվածքները ավելի քան 80 քմ տարածքում: փափուկ հյուսվածքներով ոսկրային մնացորդները հայտնաբերվել են 0,5-ից մինչեւ 1,5 մետր խորության վրա:
Պեղումների վայրում գիտնականները հավաքել են անհրաժեշտ նմուշները մամոնտի բնակության եւ մահվան շրջանում բնական պայմանների հետագա վերակառուցման համար, անցկացրել են ոսկրերի եւ մաշկի նախնական մաքրում եւ գնահատում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Յամալայում արված ամենահայտնի գտածոները եղել են Մաշա եւ Լյուբա մամոնտները, որոնք հայտնաբերվել են 1988 եւ 2007 թվականներին:
Նոր մամոնտին առաջարկել է Տադիբե անվանել Սեախա գյուղի բնակիչներից մեկը՝ Կոնստանտին Թադիբե անունով, որն էլ հուլիսին հայտնաբերել էր նախապատմական կենդանու կմախքը: Կոնստանտինը իր հոր եւ եղբոր հետ ոչ միայն դարձել է եզակի գտածոյի հայտնագործողները, այլ նաեւ նրանք յամալցի գիտնականների հետ միասին մասնակցել են աճյունների կորզման աշխատանքներին:









