ԱՄՆ-ը հարվածային ուղղաթիռներ է ուղարկել Բելառուսի սահման (Տեսանյութ)
Արխիվ 16-20ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատարությունը որոշել է Լիտվա տեղափոխել 9 «Apache» եւ «Black Hawk» ռազմական ուղղաթիռներ։ Հաղորդվում է, որ մարտական մեքենաները կմասնակցեն զորավարժություններին։
Ամերիկյան ուղղաթիռների ժամանման տեսանյութը հրապարակվել է Լիտվայի զինված ուժերի սոցցանցի պաշտոնական էջում: Ամերիկյան ուղղաթիռները գտնվում են Վիլնյուսի նահանգի Շվենչենի շրջանի Փաբրադ բնակավայրի մոտ գտնվող պոլիգոնում։ Այն տեղակայված է Բելառուսի հետ սահմանից 10-15 կմ հեռավորության վրա։
Լիտվայի բանակի մամուլի ծառայությունում հավելել են, որ ուղղաթիռների հետեւից շուտով կժամանի ԱՄՆ բանակի զինծառայողների գումարտակը:

