ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել է Բելառուսի դեսպանին՝ ՌԴ-Բելառուս հետագա հարաբերությունների հարցը քննարկելու համար
Արխիվ 16-20
Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հրավիրվել են ԱԳՆ՝ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ զրույցի՝ «ռուս-բելառուսական երկկողմ հարաբերությունների վիճակի եւ հեռանկարների մասին հանգամանալից խոսելու համար»: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Բելառուսում Ռուսաստանի 33 քաղաքացիների ձերբակալման հետ կապված իրավիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը կատարվել է «անհիմն եւ մտացածին պատրվակով», եւ որ բելառուսական իշխանությունների նման գործողությունները «չեն համապատասխանում եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների ոգուն»:
«Ռուսաստանը երբեք չի միջամտել եւ չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործընթացներին, առավել եւս՝ Բելառուսում, որը մեր մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է»,- նշել են նախարարությունում: «Պնդում ենք, որ բելառուս գործընկերների կողմից օբյեկտիվ հետաքննություն է իրականացվում՝ ռուս գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ տեղի ունեցածի բոլոր հանգամանքների եւ ձերբակալված ռուս քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման հարցում»,- ամփոփել են ԱԳՆ-ում:

