Առաջնագծում՝ զոհվելուց մեկ շաբաթ առաջ էր իմացել, որ հայր է դառնալու, անհամբերությամբ սպասում էր տուն վերադարձին
Արխիվ 16-20Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի՝ դիպուկահար հրազենից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, ով հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նշենք, որ Աշոտ Միքայելյանը Վանաձոր քաղաքից էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից:
Իսկ ի՞ նչ նպատակներ ու երազանքներ ուներ, ե՞ րբ է իմացել, որ հայր է դառնալու <<Իրավունքի>> հետ զրույցում պատմել է հերոսի եղբոր կինը՝ Վարսիկ Քոչարյանը,
- Աշոտի մասին անցյալով խոսելը չափազանց դժվար է…Աշոտը շատ ուրախ, կյանք սիրող մարդ էր, ընկերասեր, հարենասեր էր վերին աստիճանի, հայրենիքն ու ընտանիքը նրա համար առաջային էին այս կյանքում: Հումորի մեծ զգացումով օժտված մարդ էր Աշոտը, չէր սիրում, որ կողքին տխուր մարդիկ էին լինում, ամեն ինչ անում էր, որ շուրջբոլորը ժպտան: Ցանկացած հարցի հումորով, ժպիտով էր պատասխանում:
Հերոսի եղբոր կինը հիշեց, թե երբ են խոսել վերջին անգամ Աշոտի հետ.
- Վերջին անգամ Աշոտը խոսել է կնոջ եւ եղբոր հետ: Չորս օրից իջնելու էր պոստերից, պլանավորում էինք, որ օգոստոսի քսանվեցին մեծ ծննունդ ենք անելու Աշոտի համար: Կինն արդեն տորթ էր ընտրել, որ Աշոտի ծննդյան օրը իր ձեռքով պատրաստեր: Չնայած լարված իրավիճակին Աշոտը երբեք խուճապի մեջ չի եղել, ինքն էր առաջնագծում, բայց միշտ մեզ էր հանգստացնում: Տեսնում էինք, լսում էինք, որ առաջնագծում լարված էր, բայց Աշոտը միշտ նույն պատասխանն էր տալիս. <<Սաղ լավ ա լինելու Ձեր ցավը տանեմ, ես առաջնագծում եմ՝ եղբայրս թիկունքում, իրար հետ մենք ուժեղ ենք>>:
Անդրադառնալով Աշոտի հայրիկ դառնալուն՝ եղբոր կինը խորը շունչ քաշելով ասաց.
-Առաջնագծում՝ զոհվելուց մեկ շաբաթ առաջ էր իմացել, որ հայր է դառնալու: Ուրախությանը չափ ու սահման չկա, անհամբերությամբ սպասում էր տուն վերադարձին: Շատ երազանքներ, նպատակներ ուներ, որ պետք է տուն կառուցի, շատ երեխաներ ունենա, բայց երազանքները այդպես էլ երազանքներ մնացին, ցավոք…
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

