«Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ պիեսը
Արխիվ 16-20«ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի շրջանակներում Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց- ցուցասրահում բացօթյա - առցանց հանդիսատեսի դատին հանձնվեց հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոՍ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» պիեսը:
Թատրոնը սկսվում է Փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ խոսքով.
«Մենք շարունակում ենք «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնը: Եվ այսօր մի անձնավորություն, որն արդեն 17 տարի մասնակցում էր փառատոնին, որպես հեղինակ, որպես դրամատուրգ, այս տարի արդեն «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի հասունացման շրջանին տիկին Խոդիկյանը որոշեց փոխել իր մասնակցությունը: Նա մասնակցում է որպես մասնակից և դերակատար»:
Պիեսը մի մարդու խաղ է և սկսվում է ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ խոստովանությամբ . «Սա ավելի շատ օրերի մտորում է, քան պիես: Այստեղ չկա բեմադրող ռեժիսոր, ձևավորով , բայց կյանքը խաղ է , թատրոնն՝ ավելի քան: Իսկ ես սկսեմ իմ չիտկան:
Երբ գրում եմ այս պիեսի վերնագիրը Երևանում հունիսի 29-նն է: Հիմա ես երեկոյան զգեստով նստած պիտի լինեի մեր քաղաքի զովասուն անկյուններից մեկում՝ հարազատներով շրջապատված : Հունիսի 29-ը իմ թանկ զարմիկի ծննդյան օրն է: Առաջին անգամ նրան շնորհավորել եմ հեռախոսով: Այս նախաբանը ես կկարողանամ կարդալ բեմից եթե մինչև օգոստոսի 2-ը կորոնավիրուս բռնած չլինեմ»:
Այնուհետև պիեսը շարունակվում է կորոնավիրուսի մասին դատողություններով.
«Ես նախընտրում եմ կորոնավիրուս բառին և դեմ եմ հայերեն թարգմանությանը, որովհետև լեզուն թուղթուգիր է, բառը թարգմանեցիր՝ երևույթը քոնը կդառնա»:
Այսպիսով ամբողջ պիեսը կորոնավիրուսի մասին դատողություններ են և ապրած օրերի հոգու ցավ: Սա նաև վկայում է այն մասին, որ պանդեմիան իր հետ բերեց նաև մարդու հոգեվիճակի փոփոխություն: Մեր իրականության մեջ ձեռնոցն ու դիմակը դարձան անբաժանելի մաս: Ցավալի է, բայց փաստ է: Եվ այս օրերը մենք դեռ երկար կհիշենք:
Նունե Զաքարյան

