Հայկ Մարությանի սիրտը «Ռաֆաելլո» եւ «Բելոչկա» է նախընտրում. քաղաքապետարանը 30 կգ շոկոլադ եւ 40 կգ էլ «պոպոք-պնդուկ» է գնել

Արխիվ 16-20

Lurer.com-ը գրում է․

Երեւանի քաղաքապետարանում նախընտրում են թանկարժեք շոկոլադներ ուտել: Գնումների armeps համակարգից ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ մեկ ամիս առաջ քաղաքապետարանը բարձրորակ վեց-յոթ տեսակի 30 կիլոգրամ շոկոլադ է գնել: Միայն 10 կիլոգրամ տուփերով «Ռաֆաելլո» են գնել, մնացած 20 կիլոգրամը «Ալյոնկա», «Բելոչկա», «Միշկա», «Վեչերնի զվոն», «Կռասնայա շապչոկա» եւ «Վդախնավենի» տեսակի շոկոլադներ են: Շոկոլադների մեկ կլիոգրամի համար քաղաքապետարանը վճարել է 8888 դրամ, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 266 հազար դրամ: Պատվերի առաքման վերջանաժամկետն էլ սեպտեմբերի 30-ն է: Բացի այդ՝ քաղաքապետարանը նաեւ մեկ կլիոգրամ «Մոնարխ» տեսակի լուծվող սուրճ է գնել՝ մեկ կիլոգրամի համար վճարելով 39 հազար դրամ: Ընդհանուր վճարվել է 300 հազար դրամ: Սրանից զատ, քաղաքապետարանում նաեւ ընկուզեղենի ախորժակ ունեն: Այս տարի «պոպոք-պնդուկին» Հայկ Մարությանի ղեկավարած կառույցը վճարել է 360 հազար դրամ: Մեկ կիլոգրամը 9000 դրամով 40 կիլոգրամ ընկուզեղեն են գնել: Ութ կիլոգրամ սեւ սուրճի համար վճարել են 47 հազար դրամ, 7 հազար դրամի 20 կգ շաքարավազ են գնել եւ 6 հազար դրամի՝ 10 կգ շաքար: Շոկոլադը, սուրճի տեսականիները եւ «պոպոք-պնդուկը» քաղաքապետարանը գնել է «Բլամմո» ՍՊԸ-ից:

Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստորի տվյալների, հիմնադրվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ այս իշխանության օրոք: Նույն աղբյուրի համաձայն՝ հիմնադիրը Մարտին Սարգսյանն է: Առավել ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ունի ընդամենը մեկ աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք զինապահովության «1000 դրամների» հիմնադրամին կատարված վճարումներից: ՍՊԸ-ն կատարել է ընդամենը 1000 դրամի վճարում:

Ի դեպ, այս ընկերության դեպքում նույնպես հնարավորություն տրված չէ նայելու նախորդ ամիսների վճարումները, ինչպես հնարավոր է մյուս ընկերությունների դեպքում: Ընդամենը ութ ամսվա գործունեության պատմություն ունեցող «Բլամմո» ՍՊԸ-ն, 2020 թվականից սկսած, միլիոնավոր դրամների ապրանքնատեսակներ է մատակարարում պետական այլ կառույցների եւս: Օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը 8 մլն 400 հազար դրամի շենքերի մաքրման ծառայություն է ձեռք բերել այս տարվա մարտին, քննչական կոմիտեն՝ 3,4 մլն դրամի գրասենյակային նյութեր, պետական վերահսկողական ծառայությունը՝ 1,4 մլն դրամի կենցաղային եւ տնտեսական ապրանքներ, վարչապետի աշխատակազմը՝ 2 մլն դրամի ծաղիկներ, պաշտպանության նախարարությունը գնել է 6 մլն դրամի մակարոն եւ այլն: Բացի այդ՝ «Բլամմո» ՍՊԸ-ն այլ պետական կառույցների եւս ծառայություն է մատուցել մինչեւ մեկ մլն դրամի շրջանականերում: Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվում, որ դեռ մեկ տարվա պատմություն չունեցող ՍՊԸ-ին պետական կառույցները միլիոնավոր դրամի գնումների պատվերներ են տալիս:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում