Սեպտեմբերից ի՞նչ համազգեստով պետք է դպրոց հաճախեն աշակերտները
Արխիվ 16-20Մոտենում է սեպտեմբերը, իսկ դպրոցահասակներն ամենայն հավանականությամբ ուսումնական տարին կսկսեն հենց դպրոցական պատերից ներս: ԿԳՄՍ նախարարությունն արդեն վաղուց դադարել է զարմացնել հանրությանը: Նոր որոշումներ, նոր չափանիշներ, նոր չափորոշիչներ, ամեն ինչ մերժելու անկուշտ ցանկություն, որն արդեն մոլուցքի է վերածվել: Իսկ ահա հիմա էլ... Մեկ այլ փայլուն գաղափար:
Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունը կրկին որոշել է զարմացնել հանրությանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախարարությունը հիմա էլ քննարկում է դպրոցներում միանման սև ու սպիտակ հագուստի պարտադրանքի հարցը:
Մեր աղբյուրի խոսքով՝ շատ հնարավոր է, որ մինչև սեպտեմբեր ԿԳՄՍ նախարարությունը որոշում ընդունի, որի համաձայն՝ բոլոր դպրոցահասակները պետք է կլորիկ գումարի դիմաց ստանան միանման սև ու սպիտակ համազգեստ:
Ուշագրավ է, որ օդում կախված լուրերի համաձայն, այդ դպրոցականների հագուստը պատվիրված է ՙ Տավուշ Տեսքստիլՙ կարի ֆաբրիկայում։
Հիշեցնենք նաև, որ դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարոււթյունյանը նշել հետևյալը. «Որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ»: Թե ինչ փոխվեց հիմա, անհասկանալի է:
Հ.Գ
Կորոնավիրուսային իրավիճակ, ֆինանասական ճգնաժամ, ու ահա նոր ֆինանսական բեռ ՚Հպարտՙ դպրոցականների համար:
Հայկ Գևորգյան

