Կրթական չափորոշիչների շուրջ կա երկու աղմուկ՝ իրական և ձևական-ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ մամուլի ասուլիսը

Արխիվ 16-20

Այսօր «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ուսուցիչ, պատմաբան, կրթություն և համերաշխություն արհմիության նախագահ  ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ  մամուլի ասուլիսը

 Թեման՝ կրթական համակարգի հիմնախնդիրներն էին:

Անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ աղմուկին պարոն Թոքմաջյանն ասաց.

«Կա երկու աղմուկ՝ իրական և ձևականԱյն ինչ կատարվում է առարկայական չափորոշիչների շուրջ դա ձևական աղմուկն է, և ինչ որ տեղ սերնդային պայքար: Բայց սա գալիս է լիգիտիմացնելու մի բան, որը ոչ լիգիտիմ է:»:

 Այնուհետև անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայի հեղինակների ընտրության հարցին նա  ասաց.  «Տեսեք, թե քանի հրատարակչություններ կան Հայաստանում: Շատ չէ՞: Ու ամեն մեկը ժամանակակից գրողների գրքեր է  տպում: Մեկի պապան է հարուստ, աղջիկը մանկուց երազել է պոետ դառնալ՝ ինչ որ ախմախ մտքեր է շարադրում,  փողը տալիս են բիզնես են անում և այլն….

Եթե այդպես նայենք պետք է երկու-երեք  հարյուր մարդու  սկսենք քննարկե՞լ սկսած անձնականից վերջացրած գրածի բովանդակությամբ: Այդտեղ լուծումներ շատ կան: Թող մասնագետները որոշեն: Ես նույն հաջողությամբ կարող եմ կարդալ, թե Արամ Պաչյան, թե Հուսիկ Արա, թե Մհեր Արշակյան: Կոռեկտ չի լինի նրանց մասին ինչ որ բամբասանքներ տարածել, պիտակավորել»:

Այնուհետև պատասխանելով iravunk.com-ի այն հարցին, թե

ինչպե՞ս կմեկնաբանեք, որ գրական արժեք ունեցող հեղինակների գործեր կան, որոնք ներառված չեն դպրոցական ծրագրերում նա պատասխանեց.

 «Խորհրդային միության օրոք մի հեղինակ կար՝ Ազատ Վշտունի: Ես իր բանաստեղծություններից մի քանիսը կարդացել եմ:  Կոմունիստական հասարակարգում նա արժեվորված գրող էր: Ազատ Վշտունին դպրոցական ծրագրի պարտադիր բաղադրիչն էր կազմում: Նոր անկախ սերունդը նրան չգիտի: Շատ դժվար է ունենալ սահմանում, որն է դասականը, և որն է համարվում արժեքավոր: Մենք կարող ենք համարել արժեք՝ «Ամեն գրքի մեջ մի պիտանի բան»: Կարող ենք հազարից ավելի հեղինակ համարել արժեք: Բայց մենք  երեխային հարցրե՞լ ենք: Մե՞ղք չի այդ երեխան: Օրինակ՝ մեզ դպրոցում չէին պարտադրում կարդալ արկածային գրադարան շարքը, բայց մենք կարդում էինք: Այսինքն՝ խնդիրը ոչ թե պարտադրել, որ երեխան անպայման  պետք է սա կարդա, այլ նրա մեջ արթնացնել սեր դեպի ընթերցանությունը»:

Նունե Զաքարյան

Հ. Գ- Մանրամասները դիտեք տեսանյութում

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում