Պաշտոնական. Ալեքսանդր Կարապետյանը ` «Տամբովի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով։
Կարապետյանի վերջին ակումբը եղել է «Սոչին», որին ֆուտբոլիստը միացել էր 2019 թվականի հուլիսին։
Հարձակվողն ակումբի կազմում մասնակցել է ՌՊԼ-ի 21 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ մինչև ռուսական ակումբ տեղափոխվելը 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորն» ակումբում։

