ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար․ Սահմանադրագետ

Արխիվ 16-20

ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորվել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ ՍԴ մասին օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում ԴԻՄՈՒՄ Է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո նախագահն ունի երկու տարբերակ՝ կա՛մ ստորագրել այն, կա՛մ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից /որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ/, այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։
Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորվել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. Գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում», - նշել է Մելոյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում