Թռչենք Լուսին եւ կմնանք այնտեղ․ NASA-ում հայտնել են առաջիկա տարիների հավակնոտ ծրագրերը
Արխիվ 16-20NASA-ն պլանավորում է Լուսնի վրա վայրէջք կատարել 2024 թվականին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ գործակալության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ «SpaceX Crew Dragon» տիեզերանավի հաջող թռիչքը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) լավատեսություն է տալիս մտածել, որ հաջորդ առաքելությունը՝ ճանապարհորդություն դեպի Լուսին, հաջող կլինի:
«Արտեմիդա» տիեզերական ծրագիրը նպատակ ունի մարդուն Լուսին վերադարձնել։ Մենք նախատեսում ենք թռչել դեպի Լուսին եւ մնալ այնտեղ։ Մենք պատրաստվում ենք սովորել, թե ինչպես ապրել եւ աշխատել այնտեղ երկար ժամանակ»,- ասել է Բրայդենսթայնը:
«Արտեմիդա» ծրագիրը բաղկացած կլինի երեք փուլից։ Առաջին առաքելությունը նախատեսում է Օրիոնի անօդաչու փորձնական թռիչքը Լուսնի շուրջ եւ վերադարձը Երկիր։ Այն պլանավորված Է 2020 թվականի երկրորդ կեսին: «Արտեմիդայի» 2-րդ փուլը նախատեսում է անձնակազմի թռիչքը դեպի Լուսին, որը պետք է կայանա 2022 թվականին:
Առաքելության երրորդ փուլում) NASA-ն նախատեսում է տիեզերագնացների վայրէջք իրականացնել Լուսնի վրա:

