Թրամփի խորհրդականը հայտարարել Է, որ Ռուսաստանը կվճարի «թալիբների հետ դավադրության համար»

Արխիվ 16-20

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի կողմից թալիբներին տրվող վճարումների մասին հաղորդագրությունները հաստատվեն, ապա Մոսկվան դրա համար կվճարի: «Եթե Աֆղանստանում ամերիկացիների նկատմամբ Ռուսաստանի չարամիտ գործունեության մասին վերջին հաղորդագրությունները ճշմարիտ լինեն, Ռուսաստանը փորձի համաձայն գիտի, որ նա որոշակի գին կվճարի, նույնիսկ եթե այդ գինը երբեք հանրության սեփականությունը չդառնա»,- «The Washington Post»-ի հրապարակած իր հոդվածում հայտնել Է Օ' Բրայենը:

Ավելի վաղ «The New York Times» թերթը, վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ ռուսական ռազմական հետախուզությունն իբր «Թալիբանի» գրոհայիններին պարգեւատրում է առաջարկել՝ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների վրա հարձակումների համար: Պարբերականի տեղեկություններով՝ դա, իբր, տեղի է ունեցել աֆղանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների թեժ շրջանում։

Օ' Բրայենը նաեւ խոսել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պոտենցիալ համագործակցության ոլորտների մասին: Դա, նրա կարծիքով, Չինաստանի մասնակցությամբ սպառազինությունների վերահսկման եռակողմ համաձայնագիրն է եւ ահաբեկչության դեմ պայքար: «Հունիսին ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել Ռազմավարական հարձակողական սպառազինության վերահսկողության վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ։ Միացյալ Նահանգները զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում այն հարցում, որ մենք կարող ենք համաձայնության հասնել Մոսկվայի եւ Չինաստանի հետ՝ սպառազինությունների վերահսկողության ուղղությամբ, որն ուղղված է բոլոր տեսակի միջուկային զենքի ստուգման ենթակա սահմանափակումներին»,- գրել Է խորհրդականը:

Նա հավելել է, որ հուլիսի 23-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրույց են անցկացրել, որի ընթացքում երկու ղեկավարները խոստացել են բոլոր ջանքերը գործադրել համաձայնագիրը երկարացնելու եւ այն ավելի լավը դարձնելու համար: 

«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ ուղղություն ահաբեկչության դեմ պայքարն է։ Թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները ագրեսիվ ծայրահեղականների կողմից հարձակման են ենթարկվել իրենց հայրենի հողերի վրա։ Ամերիկացի պաշտոնատար անձինք, հավանաբար, կհամագործակցեն հետախուզության գծով իրենց ռուս գործընկերների եւ իրավապահ մարմինների հետ այդ հարցերի շուրջ առաջիկա ամիսներին»,- նշել է Օ' Բրայենը:

Ամփոփելով՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Թրամփն այնպիսի ուղի է փնտրում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում, «որի համաձայն՝ Ռուսաստանը ձեռնպահ պետք է մնա արտասահմանում ագրեսիայից եւ բարեկամական գործընկեր դառնա Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար: Նման աշխարհում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելորդ կլինեին, իսկ մեր երկրների միջև առևտուրը կբարգավաճեր։ Ռուսները, ամերիկացիներն ու ամբողջ աշխարհը կշահեին նման հարաբերություններից»,- եզրափակել է նա ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում