Լուկաշենկոն անջատել է Սոլովյովի հաղորդման եթերը
Արխիվ 16-20Բելառուսում ընդհատել են ձերբակալված ռուսական մասնավոր ռազմական ընկeրության (ՄՌԿ) մարտիկների մասին հեռուստահաղորդամն հեռարձակումը։ Խոսքը «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման մասին է, որի եթերն ընդհատվել է այն պահին, երբ մասնակիցները սկսել են քննարկել Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից ռուսական ՄՌԿ-ի մարտիկների ձերբակալության թեման։ Այս մասին հայտնել են եթերի հյուրեր Սեմյոն Պեգովն ու Եվգենի Պոդդուբնին ։
Մասնագետները համոզված են, որ այս փաստն էլ ավելի կսրի ՌԴ-Բելառուս հարաբերությունները։

