Առնվազն 965 մարդու մահվան պատասխանատվությունը մնում է Թորոսյանի եւ Նիկոլի վրա

Արխիվ 16-20

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ օնլայն ռեժիմով տվյալներից, օգոստոսի 2-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 176, մահացության ցուցանիշը՝ 254:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 13 176

2. Ռուսաստան – 5830

3. Իրան - 3680

4. Ադրբեջան – 3167

5. Թուրքիա – 2758

6. Վրաստան – 295
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 254

2. Իրան – 204

3. Ռուսաստան – 97

4. Թուրքիա – 68

5. Ադրբեջան – 46

6. Վրաստան – 4

Սակայն ընդգծենք, որ www.worldometers.info-ն առաջնորդվցում է բացառապես պաշտոնական տվյալներով։ Իսկ ահա Հայաստանը ներկայացնում է մահացության երկու տվյալ, ինչն այդպես էլ չի բացատրվել։ Այսինքն, մահացություն կորոնավիրուսից, եւ այն անձանց մահը, որոնք ունեցել են կորոնավիրուս, սակայն ներկայացվում է, որպես այլ հիվանդություններից մահացած։ Ընդ որում, դիահերձում չի իրականացվում, որն էլ միայն կարող է ներկայացնել մահվան իրական պատճառը, եւ մնում է անբացատրելի՝ ինչպե՞ս են նման տարանջատումն իրականացնում։ Առավել եւս, որ եթե անգամ մարդն ունեցել է կորոնավիրուս, բայց մահացել է այլ հիվանդությունից, էլի հիմնականում պատճառը մնում է վիրուսը․ հենց վիրուսն է սրում մարդու հիվանդությունը՝ հասցնելով մահվան, եւ առանց վարակվելու նա միգուցե դեռ տարիների կյանք ունենար։

Մինչդեռ, եթե հաշվում ենք ընդհանուր կորոնավիրուսային մահերը, ապա www.worldometers.info-ի ներկայացրած՝ 1 միլիոն մարդու հաշվով 254 մահ ցուցանիշը միանգամից փոխվում է։ Կորոնավիրուսով վարակված անձանց մահվան ընդհանուր թիվը պաշտոնապես 982 է, որի պարագայում 1 միլիոն մարդու հաշվով մահացությունը կազմում է 331։ Իսկ նման ցուցանիշը ոչ թե պարզապես տարածաշրջանում է առաջինը, այլ առաջատարներից մեկն է աշխարհի մասշտաբով։ Ավելի ստույգ՝ 18-րդ ցուցանիշն է։ Ընդ որում, սա ՀՀ բնակչության պաշտոնական ցուցանիշի հաշվարկով։ Եթե վերցնենք բնակչության փաստացի ցուցանիշը, ապա 1 միլիոն մարդու հաշվարկով մահացությունը Հայաստանում կհասնի մոտ 400-ի։ Նման ցուցանիշով գրեթե մտնում ենք առաջին տասնյակ։ Անգամ www.worldometers.info-ի ներկայացրած 254 ցուցանիշը մխիթարիչ ոչինչ չունի․ այն աշխարհում 21-րդ վատագույն թիվն է, ինչը նշանակում է, որ ՀՀ առողջապահության համակարգնը Թորոսյան Արսենի եւ նրա շեֆ ՆԻկոլի գլխավորությամբ լիովին ձախողել են կորոնավիրուսի դեմ պահքարը, դրանով հարյուրավոր մարդկանց դատապարտելով մահվան։ Միայն այն փաստը, որ Վրաստանն ունի ընդամենը 1177 վարակված եւ 17 մահ, եւ Հայաստանը, շնորհիվ ընդամենը հաշված սահմանային մուտքեր ունենալու, էլ ավելի նախընտրելի նախնական վիճակ ուներ եւ կարող էր առնվազն վրացականի կարգի ցուցանիշներ ունենալ, հուշում է, որ առնվազն 965 մարդու մահվան պատասխանատվությունը մնում է Թորոսյանի եւ Նիկոլի վրա։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում