Պաշտոնական. Իգոր Գոնչարը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ։
Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյոր», «Հովերլայ», «Գորնյակ» և Սլովակիայի «Սենիցա» ակումբներում։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովը», որտեղ Գոնչարը խաղացել է «Ալաշկերտի» ներկայիս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ։
Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:
Ուկրաինացի նորեկն այս օրերին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին։
Ավելի վաղ երևանյան ակումբի կազմը համալրել էին բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆերնանդես Մաչեդո «Պերդիգաոն» և հայ հարձակվող Գրիգոր Աղեկյանը:

