Քանի դեռ ՀՀ-ում պաշտոններ են զբաղեցնում ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչներ, նոր լարվածություն կստեղծի. Սիմոնյան
Արխիվ 16-20«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ անդրադարձել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածին:
«Lenta.ru-ն իմ գրառման եւ Փաշինյանի արձագանքի մասին հոդված է գրել: Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ հասարակական կազմակերպությունների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այս հանրապետությունը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է այս ենթադրությունը»,- նշել է Սիմոնյանը:

