Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո.Ժ. Անդրեասյան

Արխիվ 16-20

Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը և կարդում.

Միջնադարում չզարգացավ թատրոնը, որովհետև հայ եկեղեցին թատրոնը համարում էր յուրովի սատանայություն և դեմ էր դրա գոյությանը։ Հայ առաքելական եկեղեցին մերժեց թատրոնը։ Թատրոնը համարվել է սատանայության վայր և օտարվել։ Այդ ոգով է գրված Վասն անօրեն թատերաց դիվականաց ճառը, որ ստեղծել են հոգևոր հայրերը։ Դյութերի և գուշակների կախարդանքից խուսափելու հետ մեկտեղ նրանք խորհուրդ էին տալիս հեռու մնալ թատրոնից։ Թատրոնը համարում էին կործանարար խեղկատակություն, աշխարհիկ անիմաստ զվարճանք։ Այստեղից էլ թատերգությունների իսպառ բացակայությունը հայ միջնադարում։ Հակառակ հայոց եկեղեցու վճռական արգելքներին՝ կաթոլիկ եկեղեցին թատրոնը թույլատրեց։

Սրանից հավելյալ եզրակացնում ենք, որ հեղինակը գործել է նաև ընդդեմ հայ եկեղեցու, դեռ ավելին՝ գովերգում է օտար կաթոլիկ եկեղեցին՝ ի հակադրություն մեր ազգային եկեղեցու և սկսում ենք դատափետել՝ տարածելով նյութեր հետևյալ վերնագրերով՝ ԳՐՈՀ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ։ ԴՊՐՈՑԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է։ Աղմուկն ապահովված է։

Սակայն մենք այսպես չենք վարվում, մեզ պետք չեն էժանագին միավորներ, պետք է իրական փոփոխություն, ուստի կարդում ենք, տարբերում ենք չափորոշիչը դասագրքից և երբ մեզ ուղարկում են սարսափահար տեղեկություններ, թե նոր դասագրքերը կործանում են մեր կրթական համակարգը, խորը շունչ ենք քաշում, հիշում ենք, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։ Որովհետև մանիպուլյացիան չի անցնելու»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում