Կրթական չափորոշիչների մշակումը սորոսականներին հանձնելն անթույլատրելի է. Անի Հովհաննիսյան

Արխիվ 16-20

Սորոսականներն իրենց հռչակել են կանանց իրավունքների պաշտպաններ, սակայն այն, ինչ անում է այդ հիմնադրամն իր ծրագրերով ոչ թե կանանց դերի ավելացում է, այլ լրիվ հակառակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սորոսականներն իրենց հռչակել են կանանց իրավունքների պաշտպաններ, սակայն այն, ինչ անում է այդ հիմնադրամն իր ծրագրերով ոչ թե կանանց դերի ավելացում է, այլ լրիվ հակառակը: 

Փաստացի, խեղաթյուրելով ֆեմինիզմի գաղափարը, սորոսականները կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ զգալիորեն թուլացրել են կանանց դերն ու նշանակությունը՝ հավասարեցնելով կանանց ԼԳԲՏ անձանց՝ տրանսգենդերներին, տրանսվիստիտներին և այլն: Այստեղից էլ սկսվել է նաև ընտանիքի գաղափարի արժեզրկումը:

Այս քայքայիչ գաղափարների ընդդիմախոսներին էլ հռչակել են հետադեմ՝ ասելով, թե իբր այն մարդիկ, ովքեր դեմ են իրենց ցնդաբանությանը, կողմ են կանանց և երեխաների նկատմամբ բռնություններին, կնոջ ստորադաս դերին և այլն: Իհարկե, կան նաև այդպիսիք, ովքեր նույնպես խեղաթյուրված պատկերացումներ ունեն, բայց դա այլ քննարկման թեմա է:

Իրականությունն այն է, որ հենց սորոսականների տարածած գաղափարների արդյունքում են աշխարհում ավելացել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, ստորադասվել կանայք, արդեն վերանում են ընդունված և բնական սեռերը, ինչի փոխարեն փորձ է արվում ներդնել անսեռ, անհայրենիք, անսկզբունք զոմբիների հասարակություն, որը կամ պետք է ենթարկվի իրեն «բուծած» տերերին, կամ էլ վերանա: Հենց այստեղ էլ կայանում է ազգային անվտանգության խնդիրը, որի մասին միշտ ասում եմ: Ի դեպ, զոմբիացած հասարակություն ձևավորում են մի շարք պատճառներով՝ այլ պետությունների պատվերի շրջանակներում, ֆինանսական խոշոր եկամուտների ակնկալիքով և այլն:

Զոմբիների հասարակություն ձևավորելու համար շատ կարևոր է երեխաների հետ աշխատանքը, քանի որ ավելի հեշտ է փոքր տարիքից խեղաթյուրել մարդու հոգեբանությունն ու արժեհամակարգը, քան արդեն ձևավորված մոտեցումներ, արժեքներ ունեցող չափահասին փորձել փոխել:
Այս քայքայիչ ծրագրի ներդրումը խիստ վտանգավոր է, քանի որ նույնիսկ մեկ տարի երեխաների հետ տարված աշխատանքը բավարար է լինելու նրանց ուղեղում այս կեղտոտ գաղափարախոսության հիմքերը դնելու համար: Հետո այն փոխելը գրեթե անհնար է դառնում՝ առավել ևս, երբ պետական կառավարման օղակներում ներգրավված են լինում սորոսականները, քանի որ երեխան սկսում է հակադրվել ծնողին, և ունենալով պետության աջակցությունն՝ ի դեմս սոցիալական աշխատակիցների, ՀԿ-ների, իրավապահ մարմինների, անարգել իրագործվում է զոմբիացման ծրագիրը, ծնողն այլևս ոչինչ չի կարող անել:

Հենց սա է կարևոր հասկանալ, որ կրթական չափորոշիչներում պետք է ոչ թե մի քանի անձի, կետերի փոփոխություն, այլ համակարգային, գաղափարական փոփոխություն: Կարճ ասած, կրթական չափորոշիչների մշակումը սորոսականներին հանձնելն ուղղակի անթույլատրելի է: Հիմա առավել, քան երբևէ, օրհասական է դառնում սորոսականներին պետական մարմիններից արմատախիլ անելու հարցը:

Նկարում 8-ամյա երեխա է, ում ԱՄՆ-ում օգտագործում են ԼԳԲՏ քարոզչության նպատակով»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում