ԱՄՆ Ջորջիա նահանգի բանտում ապստամբել են կալանավորները
Արխիվ 16-20ԱՄՆ Ջորջիա նահանգի Ուեյքրոս քաղաքի բանտում երկու կալանավոր և երկու բանտի աշխատակից է տուժել անկարգությունների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում տալով Newsweek հրատարակությանը:
Բանտում անկարգությունները սկսվել են օգոստոսի 1-ի երեկոյան` շուրջ 22:40-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 2-ին, 6:40-ին):
«Դեպքը հսկողության տակ է առնվել: երկու աշխատակից թեթև վնասվածքներ է ստացել, երկու կալանավոր ստացել է կյանքին վնաս չսպառնացող վնասվածքներ »,-ասել է բանտի ներկայացուցիչը:

