Կառավարությունը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանն արտոնություն է տվել

Արխիվ 16-20

Կառավարությունն այս շաբաթ հերթական հարկային արտոնություններն է տվել գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող մի շարք ընկերությունների. մանավորապես բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։

Ըստ ընկերության ներկայացրած ծրագրի՝ նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:

Ընկերությունում ներկայում առկա է 116 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 30 աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ պետք է իրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվել է «Շարոսոլար» ՍՊԸ-ն, որի ներմուծած ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության՝ արևային կայանի կառուցման համար։

Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու ՀԷՑ ՓԲԸ-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա է տվել մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։

Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար, և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայում առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 28 մլն դրամ:

Հարկային արտոնություն ստացած հաջորդ ընկերությունը «Սաթենկար» ընկերությունն է, որը զբաղվում է տրիկոտաժե հագուստի արտադրությամբ, բայց թե որքան է կազմում ստացված հարկային արտոնությունը, կառավարության ընդունած նախագծում նշված չէ։

Կառավարությունը հարկային արտոնություն է տվել նաև դեղերի արտադրւթյամբ զբաղվող «Ֆարմատեք» ընկերությանը, որի ներկայացրած հայտում նշված է, որ 203 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ պետք է ձեռք բերվի՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար, և ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 3 նոր աշխատատեղ, իրականացվել 555 մլն ՀՀ դրամի ներդրում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ներդրումային ծրագրի շրջանակներում բավարարվել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին։

Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 483 մլն ՀՀ դրամ:

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել ներմուծել շուրջ 52 մլն դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ, ընկերությունում ստեղծվել է 28 նոր աշխատատեղ և իրականացվել 1, 860,000,000 ՀՀ դրամի ներդրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում