«Անտվերպենը» դարձավ Բելգիայի գավաթակիր
Արխիվ 16-20Բելգիայի Գավաթի եզրափակիչ խաղում «Անտվերպենը» 1-0 հաշվով հաղթեց «Բրյուգեին» և իր պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։
Հանդիպման միակ գնդակը 25-րդ րոպեին խփեց Լիոր Ռաֆայելովը:
«Բրյուգեն» ազգային գավաթը նվաճել է 11 անգամ։
Հիշեցնենք, որ «Անտվերպենը» 2019/20 մրցաշրջանն ավարտել էր 4-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 53 միավոր։
«Բրյուգեն» վաստակած 70 միավորով հռչակվել էր Բելգիայի չեմպիոն։

