Ինչո՞ւ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը. Ռուբեն Հակոբյանը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին, թե վարչապետն է համակարգել Տավուշում հուլիսյան դեպքերը

Արխիվ 16-20

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած իրադարձությունների ողջ գործընթացը համակարգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Գրառման մեջ ասվում է.

«Ինչու՞ եք վարկաբեկում հաղթանակը...

ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը։ Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ...

Կառավարության նիստում Ն. Փաշինյանը, բանից անտեղյակի անկեղծությամբ, փորձեց հասկանալ՝ ընթացող մարտական գործողությունները արդյոք պայմանավորված չե՞ն պատահականորեն մարտադաշտում հայտնված ինչ-որ УАЗ-ի հետ, որին կողմերից յուրաքանչյուրը ուզում է տիրանալ։ ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատարի այսպիսի անսպասելի հարցադրումից հանկարծակիի եկած, հազիվ կարողացավ աղմկող գրոտեսկային լռության մեջ թաքցնել իր զարմանքը։

Նման դեպքերի ականատես լինելով երբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։

Հ.Գ. Ի դեպ, «Աստված էլ բեթարից ազատի»՝ թևաթափ անող նման իմաստություն այլ ազգերն ունե՞ն... Ինչ-որ չեմ հիշում...»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում