«Լիվերպուլն» ու «Արսենալը» կպայքարեն Անգլիայի Սուպերգավաթի համար
Արխիվ 16-20Օգոստոսի 29-ին, «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Անգլիայի Սուպերգավաթի խաղում կմրցեն երկրի չեմպիոն «Լիվերպուլը» և գավաթակիր «Արսենալը»:
«Զինագործները» երկրի գավաթի եզրափակիչում ընդունեցին «Չելսիին» և լարված խաղում առավելության հասան 2-1 հաշվով, ինչն էլ հնարավորություն ընձեռեց պայքարելու սուպերգավաթի համար։
«Լիվերպուլը» 30 տարի դադարից հետո առաջին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսն ու այժմ կպայքարի սուպերգավաթակիր դառնալու համար։

