«Պորտուն» 17-րդ անգամ նվաճեց ազգային գավաթը
Արխիվ 16-20Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում երկրի չեմպիոն «Պորտուն» հյուրընկալվեց «Բենֆիկային» և առավելության հասավ 2-1 հաշվով։
«Պորտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Շանսել Մբեմբա-Մանգուլուն։
«Բենֆիկայի» միակ գնդակը 11 մետրանոց հարվածից խփեց Կարլոս Վինիսիուսը։
Այս հաղթանակով «Պորտուն» 17-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի գավաթակիր և նվաճած գավաթների քանակով հավասարվեց «Սպորտինգին»:
Այս տիտղոսն ամենից շատ նվաճել է «Բենֆիկան» (26 գավաթ):

