Ռուսաստանի ձեռքերն արդեն բացարձակապես ազատ են Լուկաշենկոյի նկատմամբ
Արխիվ 16-20Ռազմական թղթակից Դմիտրի Ստեշինը մեկնաբանել է Բելառուսում մի խումբ ռուսաստանցիների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մասնավոր ռազմական կազմակերպության անդամների նկատմամբ սադրանքի արդյունքի Ռուսաստանի ձեռքերն այժմ բացարձակապես ազատ են՝ Լուկաշենկոյի առջև ստանձնած բարոյական պարտավորություններից։ Ինչ էլ որ նրա հետ անեն իր բարի հպատակները։ Մեջ ընկան նաեւ մեր բութ ոչ եղբայրները՝ ուկրաինացիներ՝ պահանջելով իրենց հանձնել ՌԴ քաղաքացիներին՝ դրանով իսկ վերջնականապես կտրելով Բատկայի նահանջի ճանապարհը։
Մասնավոր ռազմական կազմակերպության անդամները մինչ այս, որպես տարանցիկ ճանապարհ, հարյուր անգամ անցել են Միսկով։ Ու հիմա նրանց ձերբակալել են, որպես «ռազմականացված հեղափոխականների»։ Նման խնդիրները, անհամաձայնության դեպքում, լուծվում են զանգերով, իսկ այդ մասին ԶԼՄ-ները կայքերից տեղեկատվությունը հեռացնում են կամ հերքում են։ Բայց այս դեպքում Բատկան իրավիճակը հասցրեց աննախադեպ սկանդալի։ Դե այդ դեպքում Ռուսաստանն արդեն նրան ոչինչ պարտք չէ»։

