Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիները կալանավորվել են

Արխիվ 16-20

Բելառուսում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով հուլիսի 29-ին ձերբակալված ՌԴ քաղաքացիները կալանավորվել են, հաղորդում է Sputnik Беларусь-ը` մեջբերելով երկրի քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչի հայտարարությանը: «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ նրանք մարտական լուրջ անցյալ ունեն՝ Ուկրաինայի արևելքում են կռվել»,- հայտարարել է Նոսկևիչը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսում 33 ռուսների են ձերբակալել: Նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել ահաբեկչություններ նախապատրաստելու մասին հոդվածով, վերջիններիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Բացի այդ, նրանց կասկածում են երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով իրավիճակը, Մինսկին խնդրել է «չսրել» հույզերը ընտրական ցիկլի մեկնարկից առաջ: Այն, որ ձերբակալված ռուսաստանցիներին Բելառուսի իշխանությունները համարում են «գրոհայիններ» եւ կասկածում են քայքայիչ գործունեության մեջ, նախարարությունում քննադատության չդիմացող հայտարարություն են անվանել:
Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևն իր հերթին հայտնել է, որ ձերբակալված ռուսաստանցիները միայն Մինսկով մեկնել են Ստամբուլ, Սակայն ուշացել են չվերթից:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ տղամարդիկ առեւտրային ընկերություններից մեկի աշխատակիցներ են, որը զբաղվում է էներգետիկ օբյեկտների պահպանությամբ, եւ պատրաստվում էին աշխատել Բելառուսի սահմաններից դուրս: Հանրապետությունում ՌԴ դիվանագիտական առաքելության հյուպատոս Կիրիլ Պլետնեւը նշել է, որ պաշտոնական Մինսկի հայտարարություններն այն մասին, որ ռուսները կարող էին համաձայնության գալ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի կամ այդ պաշտոնի մյուս թեկնածուների հետ, մտացածին են:
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում